«Ինչ կինո նայենք այսօր». հիմնականում այս հարցն ենք տալիս, երբ ուզում ենք ֆիլմ դիտել, իսկ երբ չենք կողմնորոշվում, սկսում ենք հարցնել մեր ընկերներին: Այս հարցը Blognews.am–ը տվեց մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանին, ով նշեց վերջին շրջանում դիտած այն ֆիլմերը, որոնք նրա համար սիրել են դարձել. «Իրականում անասելի մեծ է ֆիլմերի դերն իմ կյանքում, շատ բաներ եմ քաղում թե՛ գրքերից, թե՛ ֆիլմերից և թե՛ մեզ շրջապատող բոլոր հնարավոր երևույթներից»: Ֆիլմ դիտելու համար Աննային հատուկ պայմաններ պետք չեն, միայն ազատ ժամանակ, և այսպես, ներկայացնում ենք վերջին շրջանում նրա դիտած ֆիլմերը:

«День сурка». ֆիլմի գխավոր դերակատարներն են Բիլլ Մյուրեյը և Էնդի Մակդաուելը: Այն կոմեդիայի և ֆանտազիայի ժանրում է: Աննան նշեց, որ ֆիլմն օգնում է վերագնահատել և վերարժեքավորել կյանքը: Ֆիլմում ամեն ինչ, ամեն օր կրկնվում է նորից, և թվում է՝ դերասանը միապաղաղ կյանք է ապրում, Աննայի կյանքում նման զգացողություն դեռ չի եղել:

«Любит не любит». ռուսական այս ֆիլմը կոմեդիայի ժանրում է: Այս ֆիլմը կհետաքրքրի նրանց, ովքեր նախընտրում են սիրո մասին հուզիչ պատմություններ: Ֆիլմում զարգացումները շատ հետաքրքիր են ընթանում, իսկ Աննան այսպես մեկնաբանեց ֆիլմը. «Կյանքում լինում է այնպես, որ հիմնականում սիրում են մեկին, բայց ընտրում մեկ ուրիշին, այսինքն՝ ավելի հարմար մեկին: Այս ֆիլմը բացառությունների մեջ էր մտնում: Դիտեք և աշխատեք ճիշտ ընտրություն անել»:

«Загадочная история Бенджамина Баттона». սա Բրեդ Փիթի մասնակցությամբ երևի ամենալուրջ ֆիլմերից է, պատմությունը մի տղամարդու մասին է, ով ծնվել է ութսուն տարեկան հասակում, որից հետո սկսել է երիտասարդանալ: Նա, ինչպես բոլորս, չկարողացավ կանգնեցնել ժամանակը: Աննան, նայելով այս ֆիլմը, միայն մի խորհուրդ տվեց. «Գնահատեք նրանց, ում ունեք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել