Երբեմն ամենացանկալի ու համեղ ուտեստները նաև խիստ վտանգավոր կարող են լինել։ Դրանց մի փոքրիկ կտոր կուլ տալով՝ Դուք կարող եք սպառնալիք ստեղծել Ձեր առողջության և նույնիսկ կյանքի համար։ Բայցևայնպես, այսպիսի ուտեստներ պատրաստել կարելի է միայն առաջնակարգ խոհարարների, իսկ այդ ուտեստները, որպես կանոն, խիստ բարձր գին են ունենում։ Ի՞նչն է ստիպում մարդկանց վտանգել իրենց կյանքն ու թեթևացնել իրենց քսակները։ Երբեմն դա հանուն անհավանական համի է արվում, երբեմն՝ հանուն ադրենալինի։ Ամեն դեպքում, ձեզ ենք ներկայացնում աշխարհի 9 ամենավտանգավոր ուտեստները, որոնք մահացու վտանգ են ներկայացնում գուրմանների համար։

9. Տարանտուլ

Կամբոջայում շատ հարգված դելիկատես է համարվում «ա-պինգ» կոչվող սարդը, որը թունավոր տարանտուլ սարդի տարատեսակներից է։ Այս միջատները բացի նրանից, որ թունավոր են, նաև լեշային թույն (трупный яд) կարող են ունենալ իրենց շուրջը, սակայն դա չի խանգարում, որ տեղաբնակները, ինչպես նաև խենթ զբոսաշրջիկները հաճույքով ուտեն հսկայական այս սարդերից պատրաստվող դելիկատեսը։

8. Կրկտենի

Կրկտենին հաճախ ավելացնում են տարբեր ֆիտո-թեյերի, ջեմերի ու տարատեսակ դեսերտների բաղադրության մեջ։ Կրկտենու հատապտուղներն ու ծաղիկներն օգտագործում են նաև կրկտենու գինի պատրաստելու համար, իսկ Հունգարիայում նույնիսկ կրկտենու բրենդի են պատրաստում։ Կրկտենին մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում և հասած վիճակում շատ օգտակար է, սակայն եթե այն դեռ չի հասունացել, դրա մեջ մեծ քանակությամբ ցիանիդ է պարունակվում, որը մահացու վտանգ է ներկայացնում այն համտեսողի համար։

7. Casu Marzu պանիր

Casu Marzu-ն գառան պանրի տարատեսակ է Սարդինիայից։ Դրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն որդնեցնում են, իսկ դրա արտադրությունն ու իրացումն արգելված է, ուստի այն վաճառվում է միայն ընդհատակյա ճանապարհով։ Պանրի մեջ ներդրված թրթուրներն արագացնում են ֆերմենտացիայի գործընթացն ու արդեն պատրաստի պանրին անասելի փափկություն են հաղորդում։ Սարսափելին այն է, որ պատրաստի Casu Marzu-ն մատուցում են հենց կենդանի թրթուրներով, որոնք, հերիք չէ, մինչև 1.5 սանտիմետր երկարություն ունեն, դեռ մի բան էլ կարողանում են 15 սանտիմետրանոց ցատկեր անել, ուստի խորհուրդ է տրվում այս պանիրն ուտելիս պաշտպանել աչքերը։ Casu Marzu-ն այրում է լեզուն, իսկ պանրի միջից ծորում է lagrima (այսինքն՝ արցունքներ) կոչվող սարսափելի հոտով հեղուկը։ Պանրի թրթուրները չեն մարսվում ու կարող են սկսել բազմանալ արդեն գուրմանի ստամոքսում՝ առաջացնելով սրտխառնոց ու այլ տհաճ հետևանքներ։

6. Հսկայական թունավոր մեդուզա

Այս հսկայական մեդուզաները բնակվում են Ճապոնիայի ափերի մոտ։ Դրանք հիմնականում սնվում են թյունոսով, ինչն էապես ազդում է թանկարժեք ձկան պոպուլյացիայի վրա, ուստի ճապոնացիները որոշեցին որպես դելիկատես օգտագործել իրենց մեկ այլ դելիկատեսի հիմնական հումք հանդիսացող թյունոսի բնական թշնամուն։ Մեդուզայի պատրաստման եղանակը շատ նման է ֆուգու ձկան պատրաստման եղանակին. շատ զգույշ ու մանրակրկիտ հեռացնում են բոլոր թունավոր մասերն այնպես, որ թույնը չանցնի ուտելու համար պիտանի հյուսվածքներ։

5. Ակի միրգ (Acke)

 

Արևմտյան Աֆրիկայում աճող այս միրգը լայնորեն տարածված է Ջամայկայի ավանդական խոհանոցում․ Արտաքուստ այն սովորական տանձ է հիշեցնում, միայն թե կարմիր գույնի։ Այն կարելի է հավաքել միայն կոնկրետ ժամանակահատվածում, երբ այն ճաքում է, ու դրա մեջ սկսում են սերմերը երևալ։ Ակին ծայրաստիճան թունավոր է ու թերհաս, ինչպես նաև չափից դուրս հասած վիճակում ամբողջ պտուղը թույնով է ներծծված։ Իսկ ճիշտ ժամանակին հավաքված պտուղներից միայն սերմերի շուրջ գտնվող միջուկն են օգտագործում դելիկատեսներ պատրաստելիս։ Մասնավորապես՝ խորհուրդ է տրվում ակին համտեսել եփած ձկան ու բանջարեղենի հետ։

4. Կասսավա 

Կասսավան բույս է, որն օգտագործում են շատ երկրներում տարատեսակ ուտեստներ ու ալյուր պատրաստելու համար։ Սակայն եթե այս բույսը մանրակրկիտ չլվանաք ու սխալ պատրաստեք, այն մահացու վտանգ իրենից կներկայացնի, քանի որ դրա արմատներն ու տերևները ցիանիդ են պարունակում, որը մահացու թույն է։

3. Հսկայական ցլագորտ

Այս երկկենցաղը հանդիսանում է Նամիբիայի գլխավոր դելիկատեսը։ Տեղաբնակներն ուտում են ցլագորտի մարմնի բոլոր մասերը, բացի ներքին օրգաններից։ Սա շատ վտանգավոր է, քանի որ գորտի մաշկում ու օրգաններում պարունակվող թույնը մի քանի օրում կարող է շարքից դուրս բերել հասուն մարդու լյարդը, այդ իսկ պատճառով այն թանկարժեք ռեստորաններում, որտեղ մատուցում են այս դելիկատեսը, այնուամենայնիվ, միայն ցլագորտի ոտքերն են կիրառում։

2. Սան Նակ Ջի

  
Սան Նակ Ջին դելիկատես է, որն իրենից ներկայացնում է կենդանի ութոտնուկ։ Այն շատ պոպուլյար է Կորեայում ու Ճապոնիայում։ Որևէ խոհարարական խորամանկություններ չեն արվում, պարզապես մատուցվում է դեռևս ողջ ութոտնուկ, ու գուրմանները պետք է փորձեն գալարվող գլխոտանու շոշափուկները պոկել, ծամել ու կուլ տալ այնպես, որ չխեղդվեն։ Ամեն տարի Հարավային Կորեայում շուրջ 6 մարդ է խեղդամահ լինում այս ուտեստից։

1. Ֆուգու ձուկ

Ֆուգու ձկան մարմնում առկա թույնի մեկ կաթիլը բավական է, որպեսզի մարդու մարմինը պարալիչի մեջ ընկնի, ու նա մահանա, բայց Ճապոնիայում այս ձուկը դելիկատես է համարվում։ Այն պատրաստելու արվեստը յուրացնում են տարիներով. ձկան փունավոր մասերը՝ ձկնկիթն ու լյարդը, պետք է հեռացնել այնպես, որպեսզի թույնը չանցնի նուրբ մսի մեջ։ Շեֆ-խոհարարի նույնիսկ չնչին սխալը կարող է կյանքի գին ունենալ։ Ճապոնիայում ամեն տարի շուրջ 10 նման թունավորման դեպք է գրանցվում։

Ինչո՞ւ են ճապոնացիներն, այնուամենայնիվ, շարունակում սիրել այս ուտեստը։ Ասում են, որ այն դրախտային համ ունի։ Այն համտեսողների մի մասը երկինք է սավառնում հաճույքից, իսկ մյուս մասը՝ թույնից։ Ժամանակին այս ուտեստը պատրաստող խոհարարները գլխով էին պատասխան տալիս իրենց աշխատանքի համար, ու եթե հյուրը թունավորվում էր, ապա պատվախնդիր խոհարարը պարտավոր էր հետևել նրա օրինակին ու համտեսել մահացու թունավոր ուտեստը։ Մեր օրերում այդ բարբարոսությունն էլ չկա, իսկ ֆուգու ձկան թունավորումից մահանալը Ճապոնիայում համարվում է խիստ հարգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել