Բավական է այսօրվա հայ մարդուն բերենք ազգային արժեքներին մոտիկ, միանգամից կատվածահար կլինի:
Կարծես թե այդ սրբազան արժեքները թույն լինեն, և այնպես են փախչում, ինչպես սատանան խնկից:
Ի՞նչ է ուզածդ, հայ մարդ..․ Ցեխ, որտեղ թավալ տալն ավելի հեշտ է, քան պայքարելը մարդավայել կյանքի համա՞ր, թե՞ հոգիդ վաճառելը մի քանի հարյուր դրամով օտարածիններին, որոնք պղծել են քո ընտանիքն ու ապագան: Քեզանից վերցրել են ամեն ինչ, էլ չունես ոչինչ․․․Ի՞նչ է ուզածդ, հայ մարդ։ Չգիտե՛ս, գոնե ինքդ քեզ ճանաչո՞ւմ ես, թե՞ դա էլ կարևոր չի.․. Նորից մի քանի հարյուր դրամ և էլի դավաճանություն: Ո՞ւմ ես երկրպագում և պաշտում, ինքդ էլ չգիտես։ Վաճառել ես քեզ և այնքան էժան, որ ինքդ քեզնից ես ամաչում և հետադարձ ճանապար էլ չես տեսնում:
Քեզանից առել են հոգիդ ու հավատքդ, բա ի՞նչ է լինելու վերջդ, հայ մարդ, չգիտես և չես էլ ուզում իմանալ, որ ամեն մութ սենյակի մեջ մի փոքր Աստծո լույսի նշույլ կգտնես, որն էլ քեզ դուրս կբերի այդ խավարից: 
Հավատք․․․ Ահա՛ թե քեզ ինչն է պակասում սխրանքներ գործելու համար։ Հիշի՛ր, սա է քո փրկիչը, հա՛յ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել