Դրել, ինչ-որ համեմատականներ են անցկացնում էլեկտրաէներգիայի գործող սակագների մեջ Հայաստանի և այլ երկրների միջև, որպեսզի ապացուցեն, որ թանկացումն անհիմն է։ Բա էլի որ անհիմն է, ո՞նց կարող է այն որևէ տրամաբանական ու արդարացի հիմնավորում ունենա, այն էլ այն բանից հետո, երբ այդքան մանրամասներ են հրապարակվել ՀԷՑ-ի խայտառակ հայտից։

Հիմա ոչ թե պետք է հետամուտ լինել ապացուցելուն, որ թանկացումը հանցավոր որոշում կլինի, այլ պետք է ապացուցել, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՝ խարդախության ու ուրիշի ունեցվածքի յուրացման փորձի համար։ Այո՛, այո՛, հենց այդպես. դատելով այն մանրամասներից, որոնք արդեն հայտնի են, ՀԷՑ-ի ղեկավարությունը խարդախություն է փորձում անել՝ ներկայացնելով իրենց ատկատներն ու անտեղի շռայլությունները որպես այնպիսի ծախս, որի համար պատասխանատու են քաղաքացիները, և, փաստացի, ուզում է յուրացնել մեր գումարները, ինչը, կարծում եմ, որ ուրիշի ունեցվածքի յուրացման տակ կարող է ներառվել։

Մի դրանց տեսեք, ներկայացված գնումների կեսն արվել է շուկայականից բարձր գնով, ինչ-որ անհասականալի բանկային հաշիվների են միլիոնավոր դոլարներ գնացել, ղեկավարությունը Դուբայի շեյխի կենսակերպով է ապրում հասույթից գոյացած գումարների հաշվին, իսկ Հայաստանի պետական ապարատը փոխանակ զբաղվի այս դրվագների ուսումնասիրությամբ, դրած քննարկում ա՝ բավարարի՞, թե՞ չբավարարի թանկացման հայտը, դե իսկ երվանդզախարյաններն էլ միշտ պատրաստ են անվրդով դեմքով հիմնավորել, որ իրականում թանկացումն անհրաժեշտ է ու անխուսափելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել