Սպառողներին միշտ գրավում են խոշոր բրենդների անունները։ Հեռուստատեսային, համացանցային ու տպագիր գովազդների միջոցով դրանք անընդմեջ մեր աչքի առաջ են։ Որոշ դեպքերում ապրանքանիշերն ինտեգրված են մեր առօրյա կյանքին՝ շատ հաճախ հոմանիշ դառնալով առօրյա տարբեր առարկաների կամ երևույթների համար։
Եկեք տեսնենք, թե որոնք են 2015թ-ի՝ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերը, և որքան է կազմում դրանց արժեքը։

 10  Facebook՝ $ 36.5 միլիարդ

Վերջերս տարածված այն ասեկոսեները, թե երիտասարդները կորցնում են «Facebook» սոցկայքի հանդեպ իրենց հետաքրքրությունները, այնքան էլ իրական չեն թվում՝ հաշվի առնելով ընկերության տեղն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում։ «Facebook»-ը շարունակում է սոցիալական մեդիադաշտում գլխավոր ապրանքանիշերից մեկը մնալ։ Ամեն օր սոցկայք միլիոնավոր մարդիկ են գրանցվում։ Բացի այդ՝ այժմ, երբ «Instagram»-ը «Facebook»-ին է պատկանում, սոցկայքի հնարավոր մրցակցից վտանգ չկա։ Կարելի է վստահորեն ասել, որ «Facebook»-ը ոչ մի տեղ էլ չի անհետանա, և տարածված ասեկոսեները պարզապես չափազանցություններ են։

 9  General Electric՝ $ 37.5 միլիարդ

shutterstock_General Electric

«General Electric»-ը տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը նախագծում ու արտադրում է տեխնոլոգաների արտադրության համար անհրաժեշտ արտադրանքներ, այդ թվում՝ ինքնաթիռի շարժիչներ, անվտանգության համակարգի տեխնոլոգիաներ, արդյունաբերական արտադրանքներ, ինչպես նաև զբաղվում է էներգիայի արտադրությամբ և այլն։ Ընդհանուր առմամբ ընկերության արտադրության վաճառքի եկամուտը տարեկան 500 միլիարդ դոլարի է հասնում։

 8  Toyota՝ $ 37.8 միլիարդ

shutterstock_Toyota

«Toyota»-ն ավելին է, քան ավտոարտադրության ոլորտի առաջատար ապրանքանիշերից մեկը։ Ընկերությունը հաճախ հիշատակվում է բիզնեսի ոլորտում կատարած նորարարությունների համար։ Ցանկանում եք կոմպակտ մեքենա ունենալ և գրավել մարդկանց ուշադրությո՞ւնը, կարող եք ձեռք բերել «Toyota»-ի եռանիվ նորարարական մեքենան։ Չնայած 2015թ-ի առաջին կեսին ընկերության հաջողության տեմպը փոքր-ինչ դանդաղեց, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերից մեկը։

 7  Samsung՝ $ 37.9 միլիարդ

Via Bigstock Images

Միայն հարցրեք «Samsung» ապրանքանիշի հեռախոսներ օգտագործողներին ու կհամոզվեք, որ նրանք բառացիորեն կապվում են այս ապրանքանիշի արադրանքներին՝ հրաժարվելով այլ արտադրողների առաջկած տեխնիկայից։ Նույնիսկ նրանք, ովքեր «Samsung» չեն օգտագործում, օրինակ՝ «Apple»-ի արտադրանքների սիրահարները, պետք է ընդունեն, որ «Samsung»-ը կարողացել է այնպիսի նորարարություններով հանդես գալ, որն Apple-ին դեռ չի հաջողվել։ Եվ թերևս սխալ չի հնչի, եթե ասենք, որ լավագույն հեռախոսները ոչ թե «Apple», այլ «Samsung» ընկերությունն է արտադրում։ 

 6  McDonalds՝ $ 39.5 միլիարդ

Via Bigstock Images

Առողջ սննդակարգից օգտվելու գաղափարը, հատկապես երեխաների և դեռահասների համար, շարունակում է աճել տարեցտարի։ Սակայն սա չի կանգնեցնում «McDonalds»-ին, որն արագ պատրաստման սննդի ամենահայտնի արտադրողն է աշխարհում, և ինչպես երևում է՝ այն դեռ շարունակում է աճել։ Ընկերությունը հրաշալի կերպով կարողանում է գրավել ու բավարարել բոլոր տիպի հաճախորդներին, ինչի արդյունքում այն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակում 6-րդ տեղն է զբաղեցնում։

 5  IBM՝ $ 49.8 միլիարդ

IBM logo on the IBM Client Centre building in London, UK

IBM-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիննի Ռոմթին այս տարվա մայիսին նշեց.

Ապագայում յուրաքանչյուր որոշում, որ մարդկությունը կկայացնի, կտեղեկացվի «մտածող» համակարգի միջոցով։

Շատ հնարավոր է, որ IBM կազմակերպությունն այն առաջնամարտիկներից կլինի, ով այս կանխատեսումն իրականություն կդարձնի։ Կազմակերպությունը պատրաստվում է ևս մեկ անգամ բեկումնային նախագիծ իրականացնել պատմության մեջ, այս անգամ արհեստական ինտելեկտի համակարգի միջոցով, որը հայտնի է որպես «Watson»։

 4  Coca-Cola՝ $ 56  միլիարդ

Via Bigstock Images

ԱՄՆ-ում կան որոշ վայրեր, որտեղ գազավորված ըմպելիքներ պատվիրելու համար մարդիկ պարզապես «Coke» են ասում։ «Coca-Cola» ընկերությունն արտադրանքը վաճառելու և հաճախորդների հետ կապը պահելու հրաշալի կարողություն ունի։ Սրա հետ մեկտեղ նրանց հաջողվում է պահպանել իրենց դասական և նույնիսկ վինտաժային կերպարը, որն ապրանքանիշը ծանոթ ու ճանաչելի է դարձնում։

 3  Google՝ $ 65.6 միլիարդ

Համացանցային որոնման տարբեր հարթակներ կան, և կա «համացանցի արքան», որը հայտնի է որպես «Google»: «Google» ապրանքանիշն ավելին է, քան որոնման համակարգ։ Դրա անունը մարդիկ օգտագործում են որպես բայ («փնտրել» բառի փոխարեն)՝ համացանցում ինչ-որ բան որոնելու համար։ «Google»-ը բազմազան արտադրանքներ է նախագծում՝ առանց վարորդի մեքենաներից մինչև հեռախոսային հավելվածներ, որոնք կարող են օգնել հետևել էլեկտրոնային փոստին ու նույնիսկ առողջությանդ։ Տեխնոլոգիաների յուրաքանչյուր նորաստեղծ ընկերություն միայն կարող է երազել «Google»-ի ընկերության հաջողության մակարդակին հասնել, քանի որ այն դարձել է մարդկանց ամենօրյա կյանքի անբաժան մասնիկը։

 2  Microsoft՝ $ 69.3 միլիարդ

Via Bigstock Images

Երբեմն «Microsoft» ընկերությունը թերագնահատվում է։ Եթե չլիներ «Microsoft»-ը, այս հոդվածը չէր լինի համացանցում, սակայն այն գրվել է առանց նույնիսկ այս ապրանքանիշի մասին մտածելու։ Տեսախաղեր խաղացողները «Microsoft»-ի սարքերն են միացնում դա անելու համար՝ առանց դրա անունը տալու։ «Microsoft» ընկերությունը դեռևս հետ է մնում մրցակից «Apple» ընկերությունից տարբեր առումներով, սակայն այն նաև տարբեր արտադրանքներ է ներկայացրել, որոնք կարող են օգնել վերականգնել նրա դիրքերը մրցակցության դաշտում։ Ինչևէ, տեխնոլոգիաների որոշ մասնագետներ Microsoft-ի պլանշետներն ավելի բարձր են գնահատում, քան iPad-ները։

 1  Apple՝ $145.3 միլիարդ

«Apple»-ի պատմության ամենամեծ ձեռքբերումը թերևս ընկերության կարողությունն է սպառողներին համոզել, որ նրանք պետք է որոշակի արտադրանքներ ձեռք բերեն։ Բացի այդ՝ «Apple»-ի ամեատարբեր արտադրանքներ փոխկապակցված են միմյանց հետ, և զարմանալի չէ, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ընկերությունը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տասնյակը։ «Apple» օգտագործողները կարող են իրենց հեռախոսներն աշխատացնել iPad-ների և նույնիսկ հեռուստացույցի հետ։ Ընկերությունն անընդմեջ նոր արտադրանքներ է ներկայացնում՝ գրավելով սպառողների ուշադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել