Beautiful Rhiannon beaming at the camera on the day she received her new wig to cover the effects of Trichy Rhiannon shaved her head by the effects of Trichy can still be seen. She is trying to get her hair all to the same length

16-ամյա Ռիանոն Ուոքերը, ով մեծացել է Քուինսլենդի Ռեյնբոու Բիչ քաղաքում, մեծ սթրես տարավ, երբ փոխեց դպրոցը։ Նա իր ընտանիքի հետ ապրում է շատ փոքր բնակավայրում ու սովոր չէր ուշադրության, իսկ նոր դպրոց տեղափոխվելուց ի վեր բոլորը սկսեցին նկատել նրան ու հաճոյախոսություններ անել։ Հատկապես հաճախ էին հնչում հաճոյախոսություններ աղջկա երկար ու փարթամ մազերի մասին։

Rhiannon is relieved now she has spoken out about ‘trichy’ and desperately hopes people become more informed about the pain the anxiety disorder causesԱղջիկը մի տեսակ ֆիքսվեց իր սանրվածքի վրա ու սկսեց մանրակրկիտ հարդարել մազերը։ Երբ ինչ-որ մազ ցցվում էր, նա պոկում էր այն։ Ժամանակի ընթացքում դա նրա մոտ սովորություն դարձավ, և շուտով նրա գլխի վարսերը նոսրացան։ Տեղափոխումը նոր դպրոց ու շրջապատի փոփոխությունը Ռիանոնի համար ծանր էր։ Նրա նյարդային համակարգը թուլացել էր, և կարճ ժամանակ անց նա սկսեց առանց որևէ պատճառի փետել մազերը։ Ռիանոնն ինքն էլ չէր հասկանում, թե իր հետ ինչ էր կատարվում։ Բժիշկները ևս նրանից գլուխ չէին հանում։

Rhiannon Walker, pictured today, has chosen to remove her wig and reveal her struggle with Trichotillomania

«Daily Mail»-ին տված հարցազրույցի ընթացքում նրա մայրը՝ Նիքին, պատմել է.

«Մենք ապրում ենք շատ փոքր տարածքում, ու դստերս համար դժվար էր հաճախել բազում մարդկանցով լի մեծ դպրոց։ Ռիանոնը սկսեց տարվել իր արտաքինով, երբ անծանոթները հաճոյախոսում էին նրան գեղեցիկ մազերի համար։ Նա շատ սիրունիկ, բայցև շատ համեստ աղջիկ է։ Նա չի սիրում ուշադրություն գրավել իր վրա։ Նա ճակատի վրա մազափունջ էր թողնում ու նեղվում էր, երբ անծանոթները նայում էին իր վրա։ Ռիանոնը երկար ու գեղեցիկ մազեր ուներ, սակայն շուտով նա անգամ ամենաաննշան թերությունները չափազանց ծանր էր տանում ու պարանոյիկ դարձավ։ Երբ մի մազ դուրս էր ցցվում, նա պոկում էր այն։ Մազ փետելը նրա համար սթրեսի հաղթահարման մեխանիզմ դարձավ»։

Քանի որ բժիշկները գլուխ չէին հանում նրա հիվանդությունից, Ռիանոնն ինտերնետային որոնում անցկացրեց և ինքն իրեն ախտորոշեց տրիխոտիլոմանիա հիվանդությամբ։ Արդեն երկու տարի է, ինչ Ռիանոնը լուռ կրում է հիվանդության տառապանքները։ Նրա շրջապատում շատերն անգամ տեղյակ էլ չեն, թե ինչ դժոխքով է աղջիկն անցնում, քանի որ նա կեղծամ է կրում։

Poor Rhiannon was left with chunks of hair missing, bruised hands and peeling fingernails

Հարցազրույցի ընթացքում Ռիանոնն ասել է.

Ես մեղքի ու ամոթի զգացում ունեմ։ Հաճախ ես փետում եմ ափիս չափ մազափունջ։ Երբ հիվանդությունը նոր էր սկսվել, դա շատ ցավոտ էր։ Եթե ես նույն հատվածի մազերն էի փետում, ես այնպիսի զգացողություն էի ունենում, ասես գլխիս հարվածներ էին տեղացել։ Ես չեմ կարողանում քնել գլխիս այդ կողմի վրա, ձեռքերս այտուցված են, եղունգներս «կլպվում» են, սակայն հաճախ պարզապես չեմ կարողանում կանգ առնել։

Rhiannon (centre) pictured with her mother and father at her Year 10 formal before she changed schools and Trichy became a painful, debilitating problem in her life

Ռիանոնը պատկերված է ծնողների հետ նախքան հիվանդությունը

Ռիանոնը սափրել է մազերը՝ տառապանքները մեղմելու համար։ Նա նաև դիմել է հոգեբանի, ով խորհուրդ է տվել ձեռքերը ու ուղեղը զբաղված պահել այն պահերին, երբ հիվանդությունը գլուխ է բարձրացնում՝ խաղալով «Xbox» կամ կինետիկ ավազ։  

Rhiannon needs a new wig, an essential item. Her family are saddened as the cost of the item, around $850, is difficult to afford

Հիմա նա ստիպված է կեղծամներ կրել։ 

Հիվանդության պատճառով Ռիանոնի մատներն այնքան են լարվում, որ նա անգամ գրիչ չի կարողանում պահել ձեռքում, ուստի հաճախ նա չի հասցնում տնային հանձնարարությունները կատարել։ Այս հազվագյուտ հիվանդությունը հանդիպում է բնակչության 2 տոկոսի մոտ։ Հիվանդության սուր դեպքերում հիվանդները փետում են ոչ միայն գլխի, այլև այլ հատվածների մազերը, օրինակ՝ թարթիչները, հոնքերը և այլն։

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ռիանոնի մոտ նոպաներ չեն եղել, ու նա իր մազերը չի փետել։ Նրա ընտանիքի անդամները գումար են խնայում աղջկա համար նոր կեղծամ գնելու համար։ Բնական կեղծամները բավականին թանկ արժեն, սակայն դրանք օգնում են Ռիանոնին ինքնավստահ զգալ իրեն։ Ռիանոնը խորհուրդ է տալիս տրիխոտիլոմանիայով հիվանդներին կիսվել շրջապատի հետ իրենց խնդրով։ Ռիանոնն ասում է, որ իր հիվանդության մասին բարձրաձայնելուց հետո իր մոտ այնպիսի զգացողություն է, ասես իր ուսերից հսկայական բեռ է ընկել։ Վերջում միայն հավելենք, որ այս հիվանդությունը ձեռքբերովի է, այնպես որ խնայե՛ք Ձեր նյարդերը և ամեն դատարկ բանից մի՛ նեղվեք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել