ՀէՑ-ը ՑԵՑ-ի նման ընկել ա էս ժողովրդի ջանին ու ուզում ա քրքրել: Մի դեպքում վրիպակ էր, մյուս դեպքում ավելի թանկով են առել, որովհետև էժանի տեղը չգիտեին: Հետո էլ կասեն՝ Էնյշտեյնի գերեզմանի համար են փող հատկացրել: Աչքիս, որ լավ նայենք, մի 17 դրամով լույսի գինն էժանանա, Բիբինն էլ մի 17 տարով նստի:

Նորից շարունակվում է մանկատան երեխաներին շահագործելու մասին խոսակցությունները: Չեմ կարծում, որ դա դժվար է ապացուցը, եթե, իհարկե, նման բան կա: Ես ինքս չեմ հավատում այդ վարկածին. սակայն ստուգել, այնուամենայնիվ, պետք է: Աստված մի արասցե, այդպիսի բան լինի, մեղավորները պետք է խիստ պատժվոն: Նաիրա Զոհրաբյանը լավ կլինի՝ իր անձնական քննությունը սկսի, թե չէ մի տեսակ անհավատալի է ամեն ինչ:

Հանրապետականներն էլ չգիտեն՝ ինչ անեն: Հիմա ասեն՝ վատ է լույսի թանկացումը, բա որ թանկացավ, հետո ո՞նց պետք է համոզեն մարդկանց, որ դա բնական է: Մի խոսքով՝ ՀՀԿ անդամների վիճակն էլ վիճակ չի:

Երեկ թանկացման դեմ խոսեցին նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, և սա բնական է, որովհետև այս հարցը վերաբերում է բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել