Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս չարաբաստիկ որոշումը կայացվեց, որովհետև «Գազպրոմ Արմենիան» հանգիստ, առանց լուրջ բողոքների, ընդվզումների կուլ տվեց գազի թանկացումը, զարմանալիորեն շատ հանգիստ: Մինչդեռ այնտեղ ավելի անհասկանալի երևույթներ ու շատ ստվեր կա…Իսկ ընդհանուր առմամբ այն, ինչ հիմա ասվում է ՀԷՑ-ին շռայլությունների, յուրացումների, անկազմակերպվածության, վատնումների, կասկածելի գործարքների վերաբերյալ, նույնությամբ վերաբերում է նաև իրենց: Ուստի «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարները ևս, որոնք հսկայական անձնական կարողություններ են կուտակել, պետք է արդեն խորհեն, մտածեն ու սկսեն կարգավորել ու մտածել նաև պետության և ՀՀ քաղաքացիների բարօրության մասին:
Արդեն սթափվելու ժամանակն է… Գուցե նաև ուշացել է…
Հայկական շուստրիությունը պաշտոնի ընձեռած հնարավորություններից քաղել, օգտվել մինչև վերջին կաթիլն անձնականի համար պետք է գոնե աստիճանաբար արդեն փոխարինվի պետական մտածողությամբ… Հայաստանում պետական մակարդակով արդեն պետք է ձևավորել նման մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր չարաշահող իմանա, որ դամոկլյան սրի նման գլխին կանգնած են օրենքը և պետական մտածողությամբ աշխատող իրավապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել