1372412609_mid-rossii1Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, «Ռոսսելխոզնադզոր»-ը երկու երկրների անասնապահական ծառայություններին տեղեկացրել է հայտնաբերված համակարգային խախտումների վերաբերյալ:

Էստոնական և լատվիական թարմ և սառեցված ձկնամթերքը մտնում է  Ռուսասատանի պարենային էմբարգոյի շրջանակ, և դրա ներկրման արգելքը սահմանված է մինչև 2015թ. օգոստոսը: Սակայն ձկնային պահածոները ներառված չէին այդ ցուցակում:

Առավել վաղ ՏԱՍՍ-ը տարածել էր «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը՝ մայիսի 18-ին Լատվիայի և Էստոնիայի ձկնային ընկերություններում հայտնաբերված խախտումների, և մարդու կյանքի և առողջությանը սպառնացող տարրերի հայտնաբերման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել