Ազգային ժողովի պատգամավորն ասաց, թե մանկատներից վարձով վերցրած, այո, հենց վարձակալած երեխաներին օգտագործում են մուրացկանության համար:
Ես նույն օրն էի սպասում համարժեք պատասխանին, ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ հայտարարությունն իրավապահները կընդունեն հաղորդում հանցագործության մասին և կսկսեն թրաֆիկինգի հիմքով, նաև այլ..., նախաքննություն իրականացնել:
Հիմա նախարարը հարցնում է պատգամավորին, թե փաստեր տրամադրեք, ասում է՝ անցեք Աբովյան փողոցով:
Բա դրա համար եմ ասում՝ էսքան պարզունակ չի կարելի լինել...
Պատկերացնում եմ, եթե նույն հայտարարությունը գրած լիներ լրագրողը...
Նույն տրամաբանությամբ էլ ասում են՝ ծերանոցներից վարձակալած թոշակառուները Բաղրամյան փողոցում զբաղվում են քաղաքական մուրացկանությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruzan.minasyan/posts/653686891399469?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել