1997 թ.–ին 22–ամյա ամերիկացի Ռիչարդ Լի Նորրիսը պատահմամբ կրակեց իր դեմքին։ Երիտասարդը ողջ մնաց, բայց նրա դեմքն այլանդակվել էր։ Նրան փոխպատվաստեցին 2012 թ.–ին ավտովթարի ժամանակ զոհված 21–ամյա Ջոշուա Ավերսանի դեմքը։ Զոհվածի քույրն առաջինը եկավ տեսնելու իր եղբոր դեմքի նոր տիրոջը։

CTV News հետուստաալիքը հաղորդում է պատրաստել զոհվածի քրոջ և նրա դեմքի նոր տիրոջ հանդիպման մասին։ Այն ամբողջական եթեր կհեռարձակվի մայիսի 31–ին, բայց դրանից հատվածներն արդեն հասանելի են։

Հանդիպման ժամանակ Ավերսոնի քույրը ցանկացավ դիպչել տղայի երեսին, որպեսզի զգա եղբոր դեմքը։ Ռիչարդը չմերժեց։

Այսպիսին էր Ռիչարդ Լի նորրիսը մինչև դժբախտ պատահարը

Իսկ սա արդեն փոխպատվաստումից հետո

Սա նրա դոնորն է` 21–ամյա Ջոշուան, ում քույրը հանդիպման ժամանակ ցանկացավ զգալ եղբոր դեմքը։

Ռիչարդ Նորրիսն աշխարհում 23–րդ մարդն է, ում բժիշկները դեմքի փոխպատվաստում են արել։ Նմանատիպ առաջին վիրահատությունն արել են 2005 թ.–ին։ Դա մի կին էր, ով տուժել էր շան հարձակումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել