Հռոմի արվարձանում՝ Տիբրի արևելյան ափին, կարելի է հանդիպել Մոնտե Տեստաչչո կոչվող այս ոչ մեծ բլուրը։ Չնայած որ բլրի վրա խոտ, ծառեր ու թփեր են աճում, բայց այն 2000 տարի առաջ աղբանոց է եղել։ Աշխարհի ամենահին աղբանոցներից մեկը կանոնավոր կերպով օգտագործվել է Հին Հռոմի բնակիչների կողմից, ովքեր այստեղ են բերել իրենց կուտակված աղբը։ Բլրի շրջակայքը մոտ 1կմ է և զբաղեցնում է 20 հազար ք/մ տարածք` 35 մ բարձրությամբ։ Բլրի վրա ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կավե անոթների կտորտանքների, որոնց մեջ ձիթապտղի ձեթ են պահել ժամանակին։ Ժամանակի ընթացքում դրանք իրենց մեջ են ներքաշել ձեթը և սկսել են վատ հոտ արձակել։ 

Հնէագետների կարծիքով՝ բլրի վրա ավելի քան 53 միլիոն անոթի կտորտանք կա, որոնց մեջ 6 միլիարդ լիտր ձեթ են պահել։















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել