Մի հարց, որն էս պահին գուցե երկրորդական ա, բայց, առհասարակ, կարևոր.
Խի՞ ենք սաղս՝ ես իմ գեյզերով, կոմպով, 2 լյուստրով ու հեռուստացույցով, Մանումենտում եքա առանձնատուն ունեցող Հովիկ Աբրահամյանն ու հեռու գյուղում ապրող մի հատ լամպ վառող տատիկը հոսանքի համար նույն սակագինը մուծում: Բոլորիս սպառումը, համակարգի վրա առաջացրած ծանրաբեռնվածությունն ու մեզ սպասարկելու համար ծախսերը տարբեր են, չէ՞: Խի՞ չի էն տատիկը մուծում 20 դրամ, ես՝ 40, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ 100:
Վրաստանում գիտե՞ք՝ ոնց ա: Մինչև 100 կվտ/ժ մի գին ես մուծում, 101-300 կվտ/ժ վառելուց՝ մի քիչ թանկ, 300+ կվտ/ժ վառելու դեպքում՝ էլի մի քիչ թանկ: Բացի դրանից, Թիֆլիսի բնակիչը մի քիչ թանկ ա մուծում, շրջանների բնակիչները՝ մի քիչ էժան: Արդար ա՞: Արդա՛ր ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել