Թուրքիայի արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումները պարզելու նպատակով անցկացված հետազոտության համաձայն` հարցվածների 85 տոկոսն «Իսլամական պետությունը» համարել է ահաբեկչական կառույց, սակայն միայն 65 տոկոսի կարծիքով է, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել Թուրքիային: 24 տոկոսն էլ համոզված է, որ ԻՊ-ն սպառնալիք չի ներկայացնում Թուրքիային: Հարցվածների 46.6 տոկոսը նշել է, որ ԻՊ-ի հարցում Թուրքիան ուղղակի պետք է հեռվից հետևի գործընթացներին` առանց որևէ ձևով միջամտության: Մոտ 36 տոկոսը ճիշտ է համարել, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած կոալիցիային տրամադրի Ինջիրլիքի ռազմաբազան և օդային աջակցություն ցույց տա, իսկ 14.9 տոկոսն էլ կողմ է Թուրքիայի կողմից ցամաքային ռազմական գործողությունների ձեռնարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել