Այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երբեք աչքի չի ընկել իր մարդկային-ինտելեկտուալ հակումներով, հայտնի է շատերին:
Ժամանակին, երբ դեռ Դարբինյանն իր այդ աթոռի համար լուրջ մրցակցություն էր ծավալել Վանաձորում ոչ պակաս հայտնի Գագիկ Հովսեփյանի (Եղիշի Գագո) հետ, հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ Սամվել Գյուտարարը հայտարարել էր. «Խի քանի՞ մարդ կար քո հանդիպման ժամանակ, հազիվ մի ավտոբուս մարդ ըլներ», ապա ինքն իրեն ուղղել` «Ավտոբուս, չեմ ասում իկարյուս»: Դարբինյանի ուղեղի փայլատակումերից հաջորդը կապված էր Ռուսաստանից ժամանած հյուրերին ընթրիքի հրավիրելու ժամանակ, երբ նա, ոգևորված դիմելով սեղանակիցներին, ասել էր «Не стеснайтесь, ещте суки, ещте», նշենք, որ քաղաքապետն ի նկատի է ունեցել խոզի խորոված համապատասխան հատվածը:

Նմանատիպ մեջբերումներն ու օրինակները, իհարկե, շատ են «փորձառու և բազմաչարչար» Դարբինյանի հետ կապված, սակայն վերջերս նա մի տեսակ ակտիվություն է ցուցաբերում` փորձելով հասարակության լայն քննարկման առարկա դարձած հարցերի վերաբերյալ ինչ-որ մեկնաբանություններ ու տեսակետներ հնչեցնել:

Քաղաքապետի վերջին, ամենաթարմ սկանդալը ժամեր առած մամուլում տարածված այն հրապարակումն է, ըստ որի՝ Ս.Դ-ն (չշփոթել Սահմանադրական դատարանի հետ) կարծիք էր հայտնել, որ ինքը կողմ է «իր Կառավարության կողմից էլէներգիայի թանկացման փաստի հետ և կանգնած է նրա կողքին»: Սա ուղղակի Դարբինյանի «սևեռուն» մտքի հերթական մթագնումն էր, 15 տարի քաղաքապետ եղած մարդն այդպես էլ չի կարողացել հասկանալ պետական ու մասնավոր սեկտոր ասվածը, կամ որ պետությունն ու կառավարությունն ընդհանրապես կապ չունեն, ավելին` ամեն միջոց կիրառում են թանկացման փորձը կանխելու համար:
Ինչևէ, կարճ ասած. если челавек тупой, то ето на все жизнь….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել