Hetq.am-ը գրում է.

Այս տարվա ապրիլին Հայաստանում  բնակարանների գները չեն փոփոխվել: ՀՀ  ԿԱ  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսվա ցուցանիշները:

Ըստ Կադաստրի՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք՝ 27.6%-ով պակաս 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Մայրաքաղաքում բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Մասնավորապես  առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.6%-ով, հատկապես  բազմաբնակարան շենքերի պարագայում։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք՝ 34.5%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Այդուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, պաշտոնական վիճակագրությունը գնային տատանումներ չի ֆիքսել:  Ստորև ներկայացնում ենք Կադաստրի գնային վիճակագրությունը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել