36-ամյա Հոլի Չեունգը հիվանդանոց էր տեղափոխվել սրտամկանի բորբոքում հիվանդությամբ։ Հիվանդությունն առաջացել էր մի հազվագյուտ վիրուսի պատճառով։ Կինն արդեն երկու անգամ սրտի կանգ էր տարել հիվանդության հետևանքով։ Նրա առողջական վիճակն այնքան լուրջ էր, որ բժիշկները մտածում էին, որ Հոլիին հնարավոր կլինի փրկել սրտի փոխպատվաստման միջոցով։ Այնինչ նրա փոքրիկ որդի Ջորդանը մայրիկին բուժելու ավելի արդյունավետ միջոց գիտեր։

Lifesaver: Critically-ill Holli Cheung who was struck down by a rare virus, made an incredible recovery after her three-month-old son Jordan was placed beside her on her hospital

Բժիշկները Հոլիին 45 անգամ շոկի մեջ գցեցին դեֆիբրիլյատորի միջոցով, որպեսզի վերականգնեն նրա սրտի աշխատանքը։ Բժիշկներին մի կերպ հաջողվեց կայունացնել Հոլիի վիճակը, սակայն նրան փորոքային սարք էին միացրել արյան շրջանառությունն ապահովելու համար, առանց որի նրա կյանքը մազից էր կախված։ Սարքն օգտագործվեց մոտ երկու շաբաթ, ինչից հետո Հոլիի վիճակն ավելի սրվեց, ու արդեն սարքն էլ օգուտ չէր տալիս։

Վերհիշելով իր հիվանդանոցային օրերը՝ Հոլին նշել է.

Ես քնից վեր կացա ու թուղթ ու գրիչ խնդրեցի, որպեսզի կարողանամ շփվել մարդկանց հետ. ես չէի կարողանում խոսել։ Դա սարսափելի էր։ Ես չէի կարողանում հավատալ, որ սա իմ կյանքն է։

Medics were amazed when Ms Cheungs heart starting beating again while Jordan was sleeping beside her during a two-hour visit

Հոլիի համար ամենասարսափելին սիրելի որդուց հեռու գտնվելն էր։ Նախկինում նա օրը 24 ժամ որդու հետ էր։ Երեխան դեռ շատ փոքր էր, ու մինչև հիվանդանոց ընկնելը Հոլին կրծքով էր կերակրում նրան։

Ինձ համար անտանելի ցավ էր, որ ես չէի կարողանում գրկել նրան, հանգստացնել, փոխել շորերը կամ կերակրել։ Ինձ օգնելու համար ընկերներս ու ընտանիքիս անդամները Ջորդանի լուսանկարները տպեցին ու պաստառների տեսքով փակցրին հիվանդասենյակումս։

Speaking about what happened, Ms Cheung, a marketing manager, said: My baby saved me, theres no doubt about that

Բժիշկներն արդեն սրտի դոնոր էին որոնում Հոլիի համար, սակայն Հոլիի փոքրիկը, որը դեռ մի տարեկան էլ չկա, ապացուցեց, որ ինքն է մայրիկի լավագույն բժիշկը։ Բիրմինգհեմի Եղիսաբեթ թագուհու անվան հիվանդանոցի բժիշկներն իրենք էլ ապշած էին հրաշագործ փոքրիկի կատարած յուրօրինակ բուժումից։ Նրանք թույլատրել էին Հոլիի ամուսին Ջեյսոնին փոքրիկին բերել մայրիկին տեսության։ Փոքրիկ Ջորդանն այդ գիշեր մայրիկի հետ նույն անկողնում քնեց։ Մայր ու որդի 10 օր շարունակ չէին տեսել իրար ու ցանկանում էին կարոտն առնել իրարից։ Գիշերը նրանք մուշ-մուշ քնեցին կողք կողքի, և Հոլիի սիրտն այնքան ուժեղացավ, որ առանց կողմնակի սարքերի օգնության էր բաբախում, իսկ երբ առավոտյան Հոլին արթնացավ իր հրաշք փոքրիկի կողքին, նա իրեն միանգամայն առողջ էր զգում։

Three months after leaving the hospital, Ms Cheung (pictured with Jordan and her husband Jason) is raising money for the Queen Elizabeth hospital 

«Ես չգիտեմ, թե արյդյոք դա հրաշք էր, սակայն բուժաշխատողներից ոմանք վստահ են, որ դա հենց այդպես է, այլք էլ ասում են, որ դա պարզապես մայրական սիրո ուժն էր։ Նա ստիպեց ինձ, որ ես շարունակեմ պայքարել, նա ինձ ուժ տվեց ու ավելի վճռական դարձրեց։ Նա օգնեց ինձ ապաքինվել։ Իմ երեխան փրկեց ինձ։ Դա կասկածից վեր է։ Նա արթնացրեց իմ սիրտը։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչ պատահեց այդ գիշեր։ Ես միայն գիտեմ, որ երբ հաջորդ օրը բժիշկներն ու խորհրդատուները եկան հերթական զննումն իրականացնելու, նրանք ապշած էին, որ իմ սիրտն ինքնուրույն բաբախում է։ Այդ գիշերվանից հետո  իմ սիրտը դանդաղ, բայցև կայուն ընթացքով ուժեղացավ, ու ես սկսեցի ապաքինվել»։

Ընդունելով հանդերձ, որ իր ապաքինումը տեղի է ունեցել Ջորդանի անմիջական մասնակցությամբ՝ Հոլին իհարկե չի թերագնահատում բժիշկների ջանքերը։ Նա անգամ պատրաստվում է օգնել հիվանդանոցի աշխատակազմին ֆոնդհայթայթման գործում։ Այս զարմանալի գիշերվանից կարճ ժամանակ անց Հոլին դուրս գրվեց հիվանդանոցից։ Փառք Աստծո, նրա մոտ այլևս առողջական խնդիրներ չեն առաջացել, թե չէ Ջորդանն էլի պիտի գործի անցներ։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել