Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է, որն առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ 4,6 մլրդ տարի ՝ հսկայական ժամանակաշրջան, որի ուսումնասիրմանը մարդիկ տասնյակ տարիներ են նվիրել, սակայն միևնույն է ոչ ոքի չի հաջողվել վերջնականապես ուսումնասիրել այն:

Եթե փորձենք Երկիր մոլորակի ողջ պատմությունը տեղավորել մեկ տարվա մեջ, ապա կարող ենք ասել, որ Երկիիր մոլորակն առաջացել է մարտի կեսերին, իսկ առաջին երկրային կենդանիները միայն նոյեմբերի վերջին: Դինոզավրերի ժամանակաշրջանը տևել է դեկտեմբերի 8-25-ն ընկած ժամանակաշրջանը, մարդկային բանականությունն առաջացել է դեկտեմբերի 31-ին 23:40-ին, իսկ արդյունաբերական հեղափոխությունը մեր մոլորակ թևակոխել է Նոր տարուց մեկ վարկյան առաջ: 4,6 մլրդ տարին՝ 1 տարում, դժվար է պատկերացնել:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ Երկիր մոլորակի պատմությունը կարելի ներկայացնել 2 րոպեյում: Դժվար թե պատկերացրած լինեք, բայց ի զարմանս բոլորիս վերջերս Youtube -ում է տեղադրվել հրաշալի մոնտաժված 2 րոպե տևողությամբ մի հոլովակ , որը ներկայացնում է Երկիր մոլորակի ողջ պատմությունը մինչև մեր օրերը և դեռ ավելին: Մեր օրերում այդ տեսահոլովակը կարելի արվեստի գործ համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել