97 տարի առաջ մեր պապերը կարողացան հաղթել թուրք խուժանին, ում անգամ չէին կարողացել հաղթել անգլիացիները: Բայց դա նրանց հաջողվեց. Ղարաքիլիսա, Սարդարապատ, այս հաղթանակների շնորհիվ սկիզբ դրվեց հայի մեջ հաղթողի ու հաղթել կարողացողի ոգին, որը մինչ այդ շատ խիստ պակասում էր մեզ: Այդ հաղթանակների շնորհիվ հիմնադրվեց Առաջին հանրապետությունը, անկախ հանրապետությունը: Վերջապես մենք ունեցանք պետականություն, թեկուզ կարճ ժամանակով, բայց կարևորն այստեղ հավատն էր, որ մենք կարողացանք ու էլի կկարողանանք, որն ապացուցվեց Արցախի հերոսամարտով:
Շնորհավո՛ր, հայեր ջան: Լինենք հայեր, ովքեր ունեն պետական մտածելակերպ: Ինձ համար հայ է այն անձը, ով իմ պետության համար լավը կանի ու կնվիրվի մեր պետությանը: Սիրեք մեր պետությունը և ծառայեք նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել