Հոսանքի թանկացման համար Բիբինն ամենաանհավանական փաստերն էր բերում: Քիչ ա մնում ասի՝ մեր տունը սուրճ ենք առել: Հաջորդ տարի էլ որ թանկացման համար դիմեն, կգրեն, որ 1500 դրամանոց տաքսիներից ենք օգտվել ու փոխոստիկանապետին լույսի գումարներից փայ կտան: Ախպե՛ր, փոխոստիկանապետ մարդ ես, չե՞ս հասկանում, որ նման հայտարարություններով մարդկանց տրամադրությունը բարձրացնելուց բացի՝ ոչ մի օգուտ չես տալիս:

451 թվականի մայիսի 26-ին մեր բարոյական հաղթանակի հիմքը դրվեց: Մի հատ ընդմիջում ունեցանք 1991-ից 1994 թվականներին՝ անկախություն ձեռք բերեցինք ու Արցախյան հերոսամարտում հաղթանակ տարանք, դրանից հետո կրկին անցանք բարոյական հաղթանակների: Վարդան Մամիկոնյանը, բացի սպարապետից, նաև բարոյական հաղթանակների հիմնահայրն է:

Երեկվա երթին նաիրիտցիներն էլ էին միացել: Ժողովուրդը կոնսոլիդացվում է: Դա հիանալի է: Իմ կարծիքով՝ այս տարի Բիբինն իր լեքսուսի փողերն իր կողքի ատկատներից պետք ա փակվի: Չեմ կարծում, որ լույսի գինը թանկանա: Հանրապետականներն էլ են գոռում՝ ո՛չ թալանին: Նաիրիտցիների գումարն էլ այսպես թե այնպես պետք է տաք: Մարդիկ աշխատել են ու իրենք էլ իրենց գումարի տերն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել