Not stopping: Mr Jedlica says he will go on having cosmetic surgery until he is 100 per cent plastic

Ջասթին Ջեդլիկան գժվել է պլաստիկ վիրահատությունների հողի վրա։ Քեն տիկնիկին վերածվելու համար նա 232599.3573 դոլար է ծախսել։ Սա մի ողջ կարողություն է, սակայն Ջասթինը կարծես գոհ է արդյունքից։ 190 վիրահատություն կատարելուց հետո նա որոշեց կանգ չառնել և դիմեց 191-րդ վիրահատությանը՝ հրեշտակային թևեր ձեռք բերելու համար։

Wings: Would-be Ken doll Justin Jedlica has had an experimental operation designed to give him wings

Ջասթինը լրիվ խելքը թռցրել է. նա ասում է, որ չի դադարի պլաստիկ վիրահատությունների դիմել, մինչև որ 100 տոկոսով պլաստիկ չլինի։ Քթի 5 վիրահատություն, ուսերի իմպլանտների տեղադրում, կզակի բարձրացում և էլ ինչ ասես։

Getting ready: Mr Jedlica prepares to go under the knife with cut lines already marked on his back

Նրա 191-րդ վիրահատությունն իսկապես աննախադեպ էր։ Նրա թիկունքի հատվածում 4 իմպլանտանտ տեղադրվեց, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծվի, ասես նա թևեր ունի։ Ամենատարօրինակն այն է, որ Ջեդլիկան սեփական ձեռքերով է պատրաստել թևերի իմպլանտանտները.

Իմ թիկունքին իմպլանտները բացառիկ են, քանի որ ես մոդելավորել ու պատրաստել եմ դրանք այնպես, որպեսզի դրանք ներդաշնակորեն ամբողջացնեն Քեն տիկնիկի կերպարը։ Ես դիմեցի վիրահատության, որպեսզի մի հսկայական իմպլանտ ունենամ մկանի տակ, ու բացի դրանից՝ երկու փոքր իմպլանտներ տեղադրվեցին մյուս իմպլանտի վրա։ Ես ցանկանում էի թիկունքային թևերի  էֆեկտ ստանալ։  

First time: The operation is the first of its kind and required careful marking up on Mr Jedlicas back

Սլովակիայում ծնված Ջեդլիկան 34 տարեկան է։ Նախկինում նա նկարահանվել է ամերիկյան «Botched» ռիելիթի շոուում, որի ընթացքում ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ կերպարանափոխվում վիրահատությունից հետո։ Ջեդլիկայի վիրաբույժ Լիֆ Ռոջերսը, անդրադառնալով նրա անթիվ-անհամար վիրահատությունների թեմային, նշել է.

«Նա հարյուրավոր վիրահատությունների է ենթարկվել։ Նա իբրև բժիշկ հենց ինձ ընտրեց այն պատճառով, որ ես պատրաստակամ էի փորձել մի բան, որը նախկինում երբեք չէր արվել»։

Bespoke: Surgeons prepare to insert Mr Jedlicas bespoke implants into his back

Թևերի իմպլանտների տեղադրումը փորձարարական վիրահատություն էր, և բարեբախտաբար այն բարեհաջող ընթացավ։ Ջեդլիկան, առանց երկար-բարակ մտածելու, թե հետագայում ինչ բարդություններ կարող են առաջանալ վիրահատությունների հետևանքով, նշել է.

In it goes: The experimental operation involved four implants, including one huge one beneath the muscle

Իմ մարմնի գրեթե բոլոր մասերը վիրահատական միջամտության են ենթարկվել։ Ես պլաստիկ վիրահատությունների ամենամոլի սիրահարի համբավ ունեմ: Իբրև նկարիչ՝ ես միշտ հաճույքով նկարել ու քանդակել եմ, և պլաստիկ վիրահատությունն ինձ համար իմ կրեատիվության սահմանների ընդլայնումն է։

Untouched: Mr Jedlica pictured as a schoolboy - and before he embarked on his surgical career

Նախքան պլաստիկ վիրահատությունները Ջեդլիկան նորմալ տղա էր։ 

Ջեդլիկան որոշ ժամանակ առաջ դիմել էր մի բարդագույն վիրահատության, ինչպես ինքն է ասում, Ջուլիա Ռոբերթսի ճակատի երակներն ստանալու համար։ Այս արդյունքին հասնելու համար անհրաժեշտ եղավ նաև աչքերի վիրահատություն կատարել։ Վիրահատության անհաջող ընթացքի դեպքում Ջեդլիկան կարող էր կուրանալ, սակայն նրա բախտը բերեց, և հիմա նա ինքնագոհ պատմում է այդ վիրահատության մասին։  

All change: Mr Jedlica has had more than 190 operations, including five nose jobs

«Ամեն անգամ, երբ ես ժպտում կամ ծիծաղում եմ, այդ երակները դուրս են ցցվում։ Ես դրանք անվանել եմ իմ ջուլիառոբերթսական երակներ։ Դա բարձր ռիսկայնությամբ վիրահատություն էր, քանի որ հնարավոր էր, որ ես կուրանայի. նրանք պետք է իմ կոպերի ներսի հատվածից վիրահատական միջամտություն կատարեին»։

Remodelled: Mr Jedlica says no part of his body is untouched and he wants to be 100 per cent plastic

Ինչ խոսք, ռիսկով տղա է։ Միայն թե արդյոք արժե՞ նման մեծ ռիսկի գնալ արհեստական տիկնիկի կամ պսևդոհրեշտակի տեսք ստանալու համար։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել