Ժամանակին աշխատել եմ Նաիրիտում՝ արտադրամասերից մեկի տնտեսագետի օգնական: Ի ուրախություն ինձ` երեկ հանդիպեցի իմ լավ ընկերներին, մեր հրաշալի կոլեկտիվի անդամներին: Տեսա նաև մի բան, որն ինձ զարմացրեց:
Այնտեղ էին նաև Նաիրիտի այն աշխատակիցները, ովքեր ժամանակին մեր դեմն էին կանգնում, երբ գործարանում ցույց էինք անում` պահանջելով մեր աշխատավարձերը: Դրանց թվում էին իմ աշխատած ժամանակվա գործարանի գլխավոր էներգետիկը, մամուլի խոսնակը, պահակային ծառայության աշխատակիցները, տարբեր արտադրամասերի պետեր: Ամեն ցույցից հետո ղեկավարները մաս-մաս գնում էին արտադրամասեր և սպառնում աշխատանքից ազատել: Իսկ հիմա, երբ իրենք են հայտնվել այն նույն վիճակում, ինչ վիճակում դեռ 2010 թ.-ից գտնվում են սովորական աշխատողները, նրանք նույնպես դուրս են եկել` արտահայտելու իրենց պահանջները: Բա, ընկերներ, ժամանակին դուք մեր դեմը կտրում էիք, երբ մենք պայքարում էինք մեր և ձեր իրավունքների համար, իսկ հիմա դուք եք մեր կողքին կանգնած, քանի որ ոտքներդ արդեն քարին է առել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել