«Երեխաներին մանկատներից վարձով վերցնում են ու ստիպում են, որ մուրացկանություն անի»,- երեկ ԱԺ-ում Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ ասեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ որպես, այդպիսին փաստեր չունի: Ի՞նչ է ստացվում, առանց փաստեր անհիմն հայտարարություն է արվում, որը շատ անհանգստացնող է: ԱԺ-ում այսպիսի հայտարարություն անելուց առաջ պետք է փաստեր հավաքել: Օրինակ՝ հետևել մուրացիկ երեխաներին կամ մոտենալ նրանց ու հարցնել՝ որտեղ են ապրում և այլն...

Այսպես թե այնպես հիմա ոստիկանությունը պարտավոր է այդ հայտարարության հիմքով հետաքննություն սկսել, ոնց էլ չլինի, քրեական գործի մասին հաղորդում տվողը պատգամավոր է, ու այդ հայտարարությունը ոչ թե իր կուսակցության կուլիսներում է արել, այլ ԱԺ-ում՝ ՄԻՊ պաշտպանի հետ զրույցում: Դա տեսել են միջազգային կառույցները, իսկ թրաֆիկինգը հանցավոր գործունեություն է: Հիմա մենք ստիպված պետք է ապացուցենք, որ մանկատան երեխաների շահագործում տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում:

Այսպես է, որ երկու հատ ավել դիվիդենտի համար անհիմն բառեր են ասում, ու հետևանքները մնում են ոչ թե հայտարարություն անողի ուսերին, այլ տարբեր կառույցների: Մյուս կողմից վատ չի, թող մի հատ այդ ոլորտը ստուգեն:

Հ.Գ. ԱԺ-ն զվարճանքների կամ սեփական մտքերն անհիմն գեներացնելու կոնտրոն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել