ԱՄՆ-ին հորդորում եմ գտնել դիվանագիտական լուծում` հարգելով այլ պետություններում մարդու իրավունքները և այդ պետությունների անկախությունը, այլ ոչ թե հորդորել Ստեփանակերտին գտնել դիվանագիտական ճանապարհ: Եթե Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին նման կերպ պատասխանեք, ապա թույլ տվեք Ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ այն փաստի վրա, որ ամբողջ աշխարհը նկատում է, թե ինչպիսի ժողովրդավարություն եք հաստատում, ինչպիսի դիվանագիտական հնարքներ իրականացնում, բայց, չգիտես ինչու, այդ դիվանագիտական հնարքներից միլիոնավոր մարդիկ են մահանում: Իսկ եթե ավելի ուշադիր լինեք, ապա կտեսնեք` երկրներում, որտեղ փորձեցիք ժողովրդավարություն հաստատել, տիրում է անվստահության մթնոլորտ, քաոս և, չգիտես ինչու, սկսեցին ղեկավարել ծայրահեղական մուսուլմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել