62-ամյա ինժեներ Մարտին Բամֆորդը անգլիական Բրիստոլ քաղաքի մոտ հեծանվով տուն էր վերադառնում: Հեծանվորդների համար նախատեսված գոտում շինարարական աշխատանքներ էին կատարվում, և Բամֆորդը ստիպված թեքվեց դեպի ճանապարհի երթևեկելի մասը, որտեղ երկու բեռնատար էր կանգնած: Ուզեց հեծանվով անցնել դրանց արանքով, և այդ պահին բեռնատարներից մեկը շարժվեց: Հեծանվորդի բաճկոնը դիպավ բեռնատարի թափքին ու չէր պոկվում, նա վայր ընկավ ու հայտնվեց բեռնատարի անիվների տակ: Մահը վրա հասավ անմիջապես: Բեռնատարի վարորդ Քլիվ Քիգանը դատարանում լիովին ընդունեց իր մեղքը՝ «Այո, հեծանվորդն էլ էր իր կյանքը վտանգի ենթարկում, երբ փորձում էր անցնել երկու բեռնատարների արանքով, բայց ես էլ պիտի անպայման նայեի հայելու մեջ և նկատեի, որ հեծանվորդ է մտնում մեր արանքը»: Վարորդին դատապարտեցին մի քանի ամսվա հանրային աշխատանքների... Երբ նա դուրս եկավ դատարանի դահլիճից, այնտեղ կանգնած էր մահացած ինժեների կննը: Վարորդը մեկնեց ձեռքը, ասաց, որ մեղավոր է և երկու ամիս շարունակ մղձավանջային երազներում անընդհատ տեսնում է այդ ողբերգական պահը... Կինը սկզբից տատանվում էր, բայց ի վերջո սեղմեց մեկնած ձեռքը...

Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց նաև մի՛ պնդեք, թե Վարդան Պետրոսյանի հետ ցանկացած երկրում կվարվեին այնպես, ինչպես վարվեցին Հայաստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել