Չինացի բժիշկներին հաջողվեց իր օրինական տեղը վերադարձնել երիտասարդ տղամարդու ոտքին կարված ձեռքի ափը, որը կտրվել էր դժբախտ պատահարի արդյունքում։ Սյո Վեյի ձախ ձեռքը կտրվել էր աշխատանքի վայրում, դժբախտ պատահարի արդյունքում։ 

4

–Ես շոկի մեջ էի։ Դա մի ակնթարթ տևեց, և ես չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Գործընկերներս հասցրեցին անջատել հաստոցը, վերցրեցին կտրված ձեռքս և ինձ անմիջապես տեղի հիվանդանոց տեղափոխեցին։ Բայց այնտեղ ասացին, որ այլևս չեն կարող հետ կպցնել ձեռքս։ Այդ ժամանաակ վիրաբույժներից մեկն ինձ առաջարկեց գնալ շրջանային հոսպիտալ, որտեղ կան անհրաժեշտ սարքավորումները, և կարող են փրկել ձեռքիս ափը,– պատմում է երիտասարդը։

1

Դեպքից 7 ժամ անց Սյոն տեղափոխվեց քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները խոստացան օգնել նրան։ Բայց նրանք նաև հայտնեցին, որ կկարեն ձեռքն իր նախկին տեղը, բայց ոչ միանգամից։

–Նրա վնասվածքը ծայրահեղ ծանր էր։ Ձեռքի այդ հատվածի հյուսվածքներն ու ոսկորները նույնպես կոտրված էին։ Մենք պետք է տղայի օրգանիզմին և վնասված ձեռքին հնարավորություն տայինք վերականգնվել։ Դրանից հետո նոր հնարավոր կլիներ հետ կարել ձեռքի ափը,–պատմում է վիրաբույժներից մեկը։

2

Եվ նրանք ստիպված վնասված ափը կարեցին տղայի աջ ոտքին։ Այդկերպ հնարավոր կլիներ կենդանի պահել հյուսածքները։ Եվ միայն մեկ ամիս անց երիտասարդը պատրաստ էր վիրահատության ենթարկվել, որի ընթացքում ափը կկարվեր իր նախկին տեղը։

Բժիշկների խոսքերով` Սյոին անհրաժեշտ եղավ մի քանի անգամ վիրահատել, բայց հիմա արդեն վստահ են, որ ձեռքը կգործի նախկինի պես։

3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել