Իսկ որտեղի՞ց հավաքենք հղի աշխատող կանանց ու ո՞նց կազմակերպենք, որ երթի դուրս գան։ 
Ինչո՞ւ պիտի իմ նմանները մի քանի տեղ վազեն, որ մի տեղի դրամ վաստակեն, բոլոր տեղերից իր համար գործատուն օրինավոր կերպով հարկ վճարի, բայց մայրության նպաստ ստանան միայն մի աշխատավայրից։ Ու այն էլ 80%, որովհետև որոշ տղամարդիկ, չնայած ինքները դրամ վաստակել չեն հասցնում, սակայն իրենց կանանց էլ աշխատել արգելում են վիձիծե լի... զնայեծե լի... Ու ես վազեմ, աշխատեմ, որ պետությունն ԻՄ ԳՐՊԱՆԻ ՈՒ ԻՄ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ հաշվին վճարի չաշխատողի՞ն։ 
Ու խթանում են ծնելիությո՞ւնը։ 
Արտագաղթի դե՞մ են պայքարում։
Չէ, ես երկրորդի մասին անգամ չեմ էլ մտածի... 
Եթե ՀԷՑ-ի դեմ երթը հաջողությամբ պսակվի, խոստանում եմ հաջորդը ես կազմակերպել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել