Հա ուզում եմ պատմել, չի ստացվում։))) Ավելի ճիշտ՝ մի քիչ երկար ա ստացվում, բայց դե չգիտես ինչի՝ էսօր հիշեցի ու որոշեցի գրել: Ով ուզում ա՝ թող կարդա, ով չի ուզում՝ թող մի բաժակ ջուր խմի ու նոր կարդա.... Ուրեմն մի քանի օր առաջ էնպես ա ստացվում, որ մեր փողոցում վթար ա տեղի ունենում, ու ես կյանքումս առաջին անգամ տեսնում եմ, թե ոնց են մարդուն մեքենայի տակ գցում, ավելի ճիշտ հակառակը՝ ոնց ա մարդը գալիս ու ընկնում մեքենայի տակ: Վարորդը երիտասարդ մի տղա էր, ով շատ հանգիստ քշում էր` արագությունը չգերազանցելով, չնայած էդ փողոցի համար նույնիսկ նվազեցնելով էր քշում: Մարդը, ով իրեն գցեց մեքենայի տակ, 70-ն անց մի պապիկ էր՝ (հանգիստ եղեք, իր հետ ամեն ինչ կարգին ա, հակառակ դեպքում էսպես թեթև չէի գրի, ես պապիկներին մի ուրիշ կարգի եմ սիրում )))...... Էս մեր պապին ախր էնպիսի տեղով էր անցնում, որ երդվում եմ, ես կվախենայի փողոցն էդտեղից հատել: Մի խոսքով.... վարորդն ահավոոոոր խառնված դուրս եկավ մեքենայից, մոտեցավ պապիին ու ասում ա. 
-Աայ պապի ջան հո բան չի՞ եղել, ո՞նց ես, ի՞նչ եղավ, ո՞ւր խփեցի, վաաա՜յ կներես ինձ, արի, արի՝ տանեմ հիվանդանոց:
-Չէ, տղա ջան, բախտներս բերեց, բան չի եղել, վախեցա ուղղակի... Հանգիստ քշի, գնա, քշի, քանի միլիցեքը չեն եկել ))), - մի տեսակ հանգիստ ու բարի ժպիտով էր պատասխանում։
-Վաայ, կներես, ցավդ տանեմ, իրոք չնկատեցի՝ ոնց հայտնվեցիր փողոցում... Սպասի՝ ջուր բերեմ...
Ու մինչև էս տղեն իրար խառնված ջուր էր բերում, պապիկի մոտ հայտնվեցին թաղի «հեղինակավոր կնանիք»: Թե ինչ եղավ հետո, պետք էր ուղղակի տեսնել: Ինչ ասես չասեցին էս տղուն՝ հիմար, անդաստիարակ, լկտի լակոտից մինչև անեծքների բաժին՝ ուղղված մեքենայի ջարդվելուն...... Ահավոր էր, չեք պատկերացնում: էս տղեն էլ ձեն չէր հանում, ուշադրություն չէր դարձնում երևի, ուշքումիտքը պապիկն էր: Ասում ա.
- Պապի ջան, բա ո՞ւր էիր գնում, արի նստի, ես քեզ կտանեմ:
- Վայ, տղա ջան, գնա, հաաանգիիիստ գնա, ստեղ մոտիկ եմ ապրում, կգնամ: Ես էի մեղավոր։
-Չէէէէ, կներես, ցավդ տանեմ, ես էի մեղավոր.... 
Ու երբ իրենք հանգիստ «բանակցում էին», մի կին դարձավ էս տղային ու ասաց.
- Հաա դու էս մեղավոր...
Էդ խոսքի վրա մի 4-5 կնիկ միաբերեն սկսեցին՝ հաաա, բա էլ ո՞վ ա մեղավոր.... ու գնաաաա՜ցց........................
Վերջը էս պապին կես-կատակ, կես-լուրջ ասում ա. 
-Այ մարդ, սուս մնացեք, ես եմ ընկել տակը, ես չգիտե՞մ՝ ով ա մեղավոր։)))
Մի կին, է՜, ասում եմ՝ կին, ))) մի կնիկ՝ մեջներից ամենաճղճղանը, իրան չկորցրեց.
-Պահ, լավություն անողի գլուխը ծակ ա էլի: Քո համար ենք ասում, էսօր բան չեղավ, վաղը մի հատ ուրիշ ջահել լակոտ նենց կքցի քեզ ավտոյի տակ, բան չի մնա քեզնից: Եքա մարդ ես,-էն որ համ խոսում էր, համ չար օդ էր արտաշնչում: Ինքնասիրությունը կոտրվածի պես թողեց, քիթը ցցեց ու գնաց: Վերջը... ժողովուրդը ցրվեց, էս տղեն էլի ներողություն խնդրեց, համոզեց, որ իրեն տանի տուն, ու գնացին............

Պատմությունն այսքանով վերջացավ, բայց ասելու դեռ լիքը բան կա... Երբեք ու երբեք ձեզ ու ձեր քթին մի խցկեք էնտեղ, որտեղ ձեզ չեն սպասում, երբեք մի՛ արտահայտեք ձեր կարծիքը, քանի դեռ ձեզ չեն հարցրել, որովհետև շատ հաճախ դա նույնիսկ կարևոր էլ չի: Երբեք ձեզ իրավունք մի՛ վերապահեք արտահայտվել մի իրավիճակի վերաբերյալ, որը բացարձակապես ձեր հետ ոչ մի առնչություն չունի: Իրականում շատ հեշտ ա մեղադրելը՝ առանց մտածելու, առանց որևէ բան հաշվի առնելու..... Բայց ախր չի կարելի..... Ու ընդանրապես գոյություն ունեն շատ ուրիշ չի կարելիներ, որոնք միշտ պետք ա հաշվի առնել....... Ու պետք ա նաև իմանալ, որ անիմաստ բառերով ու գոռգռոցներով լավություն չեն անում: Իսկ եթե ինչ-որ մեկի գլուխը ծակվում ա, հավատացեք՝ դա լավություն անելուց չի լինում, այլ խելքի պակասից: Մի բան էլ..... ես տարիքով մարդկանցից, ցավոք սրտի, շատ հաճախ եմ լսում, թե բա էս ինչ վատ սերունդ ա մեծանում, էս ինչ երիտասարդություն ա...... Բայց ախր ինչի՞ մասին ա խոսքը, երբ նույն անտակտ ու անկիրթ մարդիկ կան նաև մեզանից բարձր սերունդների մեջ: Ու էն երեխեքն, ովքեր էդպիսին են մեծանում, ես վստահ եմ, որ մեծանում են նման «թաղային հեղինակությունների» ընտանիքներում: Իսկ կարգին դաստիարակություն «թողարկող» ընտանիքներում մեծանում են էն երիտասարդ վարորդի նման մարդիկ: Մի պահ պատկերացրեք, թե էդ իրավիճակում ի՞նչ կանեին էն կնանիքի երեխեքը։ Մտածեք..... ու երբ պատասխանը գտնեք, փորձեք հեռու մնալ էտ տեսակ վարքից: Ուղղակի ձգտեք լինել լավը, դժվար բան չի.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել