Մայիսի 24-ին Լեհաստանում տեղի ունեցան նախագահական ընտրությունների 2-րդ փուլը և հաղթեց ըննդիմության թեկնածուն՝ Անջեյ Դուդան: Ես չէի անդրադառնա այս քաղաքական գործընթացին, բայց ակամա մտածում ես, որքան դեռ հետ ենք երբեմնի սոցիալիստական, բայց այսօր ժողովրդավարական Լեհաստանից, որքան մեր հասարակությունը քաղաքականացված է և անհանդուրժող, ընդ որում թե իշխանությունը և թե ընդդիմությունը: Ակամա բարի նախանձով էի դիտում, երբ արդեն նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին իր տիկնոջ հետ միասին ԶԼՄ-ների ներկայությամբ բարեհամբույր կեցվածքով ընդունում է իր պարտությունը, մարդը խաղաղ հանգիստ հեռանում է բարձր պաշտոնից, առանց այլևայլությունների՝ գիտակցելով, թե ինչ խնդիրներ և հոգսեր են փոխանցվելու նորընտիր Նախագահին: Ահա սա պետք է լինի մեր քաղաքական կյանքի,գործընթացների ժողովրդավարացման ուղին, դրան պետք է բոլորս ձգտենք, իսկ դրա համար ինչ է պետք. առաջին հերթին հասարակության ապաքաղաքականացում, քաղաքական գործիչների սերնդափոխություն և իհարկե քաղաքական կամք, քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր փողը, նյութականը պաշտամունքի առարկա չեն դարձնում, իսկ դրա համար բնակչության կենսամակարդակի բարձրացումն է կարևորվում: Եթե քաղաքացին ունենա լավ եկամուտ և արդարադատ իրավական հենարան, հաստատ օրինական միջոցներով թույլ չի տա քաղաքական խառնակչություններ................

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել