Անկեղծ ասած` այդքան էլ չեմ ընկալում այն ընտրության և դրանից բխող որոշման տրամաբանությունը, համաձայն որի` հենց Բաքվում պետք է կայանա նման տրամաչափի խաղերի անդրանիկ առաջնությունը, գոնե նրա համար, որ առաջին խաղերը, որպես կանոն, պետք է անցկացվեն գոնե եվրոպական որևէ եթե ոչ երկրում, գոնե ավանում, բայց եվրոպական, քանզի այդ խաղերի առնվազն անվանումը և շունչը բխում է եվրոցենտրիկ պատկերացումներից և նշանակությունից, որտեղ դեռևս միջինասիական ազերիստանն այդքան էլ ընդհանուր սահմաններ չպետք է ունենա: Լավ, ենթադրենք Եվրոպան այդ առումով քարտ-բլանշ արեց ազերիկներին` նշելով, որ նման քայլի դիմաց վերջիններս էլ պետք է առավելագույնս փոխեն իրենց կեցվածքը Ռուսաստանի նկատմամբ և ավելի լուրջ վերաբերվեն Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականությանը, հատկապես` գազանավթային ոլորտում համագործակցության խորացման առումով, թեպետ մեծ հաշվով այդ մասին վերջիններս չեն էլ ակնարկել... Չեմ ըմբռնում նաև նման կարգի խաղերը Բաքվում անցկացնելու եվրոպացիների համաձայնության իմացաբանական կողմերն այն առումով, որ նման քայլով նրանք փաստորեն ընդունում են Ադրբեջանի ղեկավարության ամենաթողության քաղաքականությունը.... Ինչևիցե, հաղթանակ մաղթենք մեր սպորտսմեններին Բաքվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել