Վերջին շրջանում շատ է խոսվում գործուղումների վրա ծախսվող ահռելի գումարների մասին: Իհարկե հասկանում ենք, որ դրանք հնարավոր է խնայել, և շատ ավելի լավ կլինի, եթե այդ գումարներն ուղղվեն անապահով խավերին օգնելու, ինչպես նաև երկրում կարևոր խնդիրներ լուծելու համար: 
Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ արտաքին քաղաքականությունն ու միջազգային կապերը ևս մեծ ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա, և ոչ բոլոր գործուղումները կարելի է համարել աննպատակ:

Սակայն, ինչպես ասում են, «առանց կրակ ծուխ չի լինում», և եթե մի թեմայի շուրջ ծավալվում են նման խոսակցություններ, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել խնդիրն ամբողջությամբ և լուսավորել բոլոր «մութ ակյունները»:

Այս հարցին այսօր անդրադարձել է նաև վարչապետը և խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել