5  Անիվներով չմուշկներ

pedespeed

Անվաչմուշկներն իրականում շատ ավելի վաղ են հայտնագործվել, քան դուք կարծում եք։ Անվաչմուշկների վաղ նմուշները, սակայն, ավելի խոշոր անիվներ ունեին։ Վերջերս «Chariot Skates» կոչվող ընկերությունը ներկայացրել է խոշոր անիվներով չմուշկները, որը, նրանց պնդմամբ, հեղափոխական հայտնագործություն է։ Ինչևէ, նրանց հայտնագործությունն այնքան էլ նոր չէ, քանի որ խոշոր անիվներով չմուշկները հայտնագործվել են դեռ 142 տարի առաջ։
Դրա մասին նույնիսկ տպագրվել է «Scientific American» ամսագրի 1870թ-ի մարտի 19-ի համարում։ Այն նախագծվել էր ամերիկացի Թոմաս Լյուդերսի կողմից։ Ինչևէ, հարկ է նշել, որ Լյուդերսի անվաչմուշկների անիվները «Chariot Skates»-ի համեմատությամբ ավելի փոքր էին, և դրանց տրամագծի երկարությունը 36 սանտիմետր էր։ Լյուդերսի պնդմամբ՝ դրանք կարող էր վարել յուրաքանչյուր անձ։ Ինքը՝ Լյուդերսը, խոշոր մարմին ուներ և պնդում էր, որ առանց հոգնելու կարողանում է երկու ժամ շարունակ վարել դրանք։ Անվաչմուշկների մեկ այլ տարբերակ հայտնվեց 1923թ-ին, այս դեպքում անիվները նախագծված էին այնպես, որ դրանք հայտվեին կոշիկի տակ հատվածում, և սա չմուշկների ամենատարածված տեսակն է մեր օրերում, որից առավել շատ երեխաներն են սիրում օգտվել։

 4  Թաչսքրին

2007թ-ին «Apple» ընկերությունը թողարկեց առաջին iPhone-ը՝ վիրտուալ ստեղնաշարով ամբողջական թաչսքրին համակարգով աշխատող հեռախոս։ Շատերի համոզմամբ՝ դա մի բան էր, որը նախկինում ոչ ոք չէր տեսել։ Ինչևէ, նրանք, ովքեր կարծում են, թե «Apple»-ն առաջինն էր, որ հայտնագործել է թաչսքրին համակարգը, սխալվում են։ Թաչսքրինն այնքան էլ նոր հայտնագործություն չէ։ «Apple»-ի կողմից iPhone թողարկելուց մեկ տարի առաջ LG-ն ներկայացրել էր ամբողջական թաչսքրին հեռախոս։ Ինչևէ, նույնիսկ դա առաջին դեպքը չէր։ Աշխարհի առաջին թաչսքրին հետախոսը թողարկվել է 1992թ-ին «IBM Simon»-ի կողմից։ Ավելին, թաչսքրին համակարգն ավելի վաղ՝ 1965թ-ին օգտագործվել է Է. Ջոնսոնի կողմից ստեղծված ցուցատախտակի ստեղծման մեջ, որն ավելի ուշ՝ 1995թ-ին, օգտագործվել է օդային երթևեկության կառավարման համակարգում։
Բենթ Սթամփն ու Ֆրենկ Բենքն առաջին թաչսքրինը ստեղծեցին 70-ականներին, սակայն ի տարբերություն Ջոնսոնի ցուցատախտակի՝ այն հնարավոր չէր մատների հպումով կառավարել, և անհրաժեշտ էր ստիլուս գրիչ օգտագործել։ 1971թ-ին Սեմյուել Հարսթը նախագծեց առաջին ռեցիսիվ թաչսքրինը, որը նա «էլոգրաֆ» անվանեց։ Այն արձագանքում էր թե՛ մատների և թե՛ ստիլուսի հպումներին։ 1985թ-ին HP-ն ստեղծեց աշխարհի առաջին թաչսքրին համակարգիչը՝ HP-150-ը: 1993թ-ին Apple-ը նույնպես թողարկեց առաջին թաչսքրին սարքը ՝ «Newton Personal Digital Assistant»-ը, որը, սակայն, հաջողություն չունեցավ՝ ցածր վաճառք գրանցելով։

 3  Գլխին կրելու հնարավորությամբ համակարգիչ

640px-MannGlas_and_GoogleGlass1_crop

2012թ-ին «Google» ընկերությունը ներկայացրեց «Google Glass» արտադրանքը՝ համակարգիչ, որ կարող ես կրել դեմքիդ։ Այն կրողը կարող է քայլել փողոցով կամ զբաղվել առօրյա գործերով՝ միաժամանակ ստուգելով նամակները, տեսազանգեր կատարելով և նույնիսկ տեսանյութեր վերբեռնելով համացանց՝ առանց դրա համար ձեռքերն օգտագործելու։ Այո, «Google Glass»-ը զիլ տեխնոլոգիա է, որը նորագույն տեխնոլոգիաների ամենավառ օրինակներից մեկն է, սակայն այն համակարգչային առաջին ակնոցը չէ։
Համակարգչային առաջին ակնոցները ստեղծվել են  Էդվարդ Թորփի և Կլոդ Շենոնոնի կողմից 1961թ-ին։ 1968թ-ին Իվան Սութերլենդը ստեղծեց «Դամոկլյան սուրը», որն իրենից ներկայացնում էր ժամանակակից համակարգիչ-ակնոցների նախատիպը։ 1980թ-ին Սթիվ Մենը, ով այսօր հայտնի է որպես կրելի համակարգիչների հայր, ստեղծել է «WearComp»-ը (վերևի լուսանկարի ձախում), որն իրենից ներկայացնում է առանց լարերի այլ համակարգիչների հետ կապվելու հնարավորություն ունեցող ակնոցներ, որը կարող էր նաև տեսանյութեր վերբեռնել։ Նա շարունակեց աշխատել ակնոցների վրա և մինչև 1999թ-ը ստեղծեց ակնոցներ, որոնք նման են «Google Glass»-ին կամ թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ ակնոցներ, որին նման է «Google Glass»-ը, և որը Սթիվ Մենը «EyeTap» անվանեց։

 2  Անօդաչու թռչող սարք

Archibal-Low

Առաջին անօդաչու թռչող սարքը ստեղծվել է 1916թ-ին բրիտանացի գյուտարար Արչիբալդ Լոուի կողմից, որը կառավարվում էր ռադիո համակարգով։ Թռչող սարքը ստեղծվել էր գերմանական Զեպելին օդանավերի վրա հակահարձակում իրականացնելու նպատակով։ Այն նաև ցամաքային հարձակումների մեջ է օգտագործվել Առաջին աշխարհամարտի տարիներին։ Սարքը փայտից ու անագից էր պատրաստված։ Ընդհանուր առմամբ այն այնքան էլ հաջող չէր նախագծված, որովհետև դրա շարժիչից արձակվող ձայնը խանգարում էր ռադիոկապին, որով այն կառավարվում էր։ «Sopwith» ավիաընկերությունը նունպես փորձեր է ձեռնարկել 1916թ-ին անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար։ Նրանք ռադիոկառավարվող սարքը տեղադրեցին պոչի հատվածում այնպես, որ շարժիչը չխանգարի ռադիոազդանշաններին։ Ինչևէ, սարքը, դեռ գետնից չպոկվելով, վթարի է ենթարկվել։ Լոուն մի շարք ռազմական սպաների ներկայությամբ փորձեց իր սարքը կրկին թռցնել 1917թ-ին, սակայն փոքր-ինչ թռչելուց հետո շարժիչի խափանման հետևանքով այն վթարի ենթարկվեց։

 1  Ինքնավար մեքենաներ

Առանց վարորդի կառավարվող այսպես կոչված «ինքնավար» մեքենաները վերջերս են ներկայացվել հանրության ուշադրությանը։ Առանց վարորդի մեքենաների արտադրության առաջատարը, թերևս, «Google» ընկերութունն է։ «Google»-ի մեքենաները 480,000 կմ են անցել, և միայն երկու պատահար է գրանցվել, այն էլ մարդկանց միջամտության պատճառով։ Ինչևէ, ինքանակառավարվող մեքենաներն այնքան էլ նոր չեն, ավելին՝ դրանք գոյություն ունեն դեռ Լեոնարդո դա Վինչիի ապրած ժամանակաշրջանից, ով հայտնագործել էր զսպանակով աշխատող սայլ, որի ղեկը հնարավոր էր կառավարել հատուկ սարքի միջոցով։
«General Motors» ընկերությունն ինքնավար մեքենա ստեղծեց 1958թ-ին, որի կառավարվող ղեկն աշխատում էր ճանապարհին տեղադրված մետաղալարից արձակվող հոսանքի շնորհիվ։ Մինչ մեքենան ինքնուրույն գործարկվում  էր, այն չէր կարող համարվել առաջին ինքնավար մեքենա, որովհետև դրա աշխատանքը կախված էր գետնի մեջ տեղադրված մետաղալարերից։ Աշխարհի առաջին ինքնավար մեքենան ստեղծվել է Ս. Ցուգավայի և նրա մի քանի գործընկերների կողմից Ճապոնիայի «Ցուկուբա» մեխանիկական ճարտարագիտության լաբորատորիայում։ Ինչևէ, գերմանացի ճարտարագետ Էռնստ Դիքինսոն է համարվում ինքնավար մեքենաների առաջին ստեղծողը։ 1987թ-ին նա նախագծեց «VaMoRs»-ը, որը կարող էր ավելի քան 90 կմ/ժ արագություն զարգացնել։ Դրանից յոթ տարի անց նա ստեղծեց «VaMP»-ը, որը կարող էր ճանաչել ճանապարհատրանսպորտային նշանները, ճանաչել ճանապարհային գոտիներն ու փոխել դրանք։ Մեկ տարի անց նա և իր գործընկերների թիմը մեկ այլ ինքնավար մեքենա ստեղծեցին, որը հաջողությամբ Գերմանիայից Դանիա ուղևորվեց։ Մեքենայի մաքսիմալ արագությունը 180 կմ/ժ էր, և այն մարդու կողմից կառավարվում էր ամբողջ անցած ճանապարհի միայն 5 տոկոսի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել