Սոֆյա Ռիչին դեռևս մանկուց էր երազում աստղային կարիերայի մասին։ Նա ծնվել ու մեծացել է Լոնդոնում՝ հայտնի երգիչ Լիոնել Ռիչիի ընտանիիքում։ Ներկայումս Սոֆյան 16 տարեկան է, սակայն նա արդեն հասցրել է համագործակցել այնպիսի հեղինակավոր մոդելային գործակալության հետ, ինչպիսին է «Select Model Management»-ը։

Այս գործակալության մոդելներից են Իրինա Շեյքը, Ջեսիկա Հարթը և այլք։ Շուտով Սոֆյան կհայտնվի «ASOS» ամսագրի շապիկին այնպիսի հռչակավոր մոդելների հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանի քույր Քենդալը, Քեյթ Մոսի քույր Լոթին և Ջուդ Լոուի որդի Ռաֆերին։ Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Սոֆյան նշել է.

Lionel Richies daughter Sofia showcases her modelling prowess in a new shoot for ASOS magazine

Հիմա ես զբաղվում եմ գլխավորապես մոդելային գործունեությամբ։ «Vogue»-ում հայտնվելը մեծ նպատակ է ինձ համար։ Հուսով եմ՝ իմ բնավորությունը կստիպի մարդկանց տեսնել ավելին, քան սոսկ այն, որ ես 1.95 մետր չեմ։

The 16-year-old, who was born and raised in Los Angeles, has already been snapped up by top modelling agency, Select Model Management

Սոֆյան օրինակ է վերցնում իր ավագ քույր Նիկոլից, ով ոճի խորհրդանիշ է համարվում նորաձևության արդյունաբերության մեջ։ Նա ցանկանում է բացի մոդելային գործունեությունից զբաղվել նաև զանազան հագուստների մոդելավորմամբ և ստեղծել սեփական հավաքածուն։

The youngster says that modelling is her thing right now, adding that Vogue is a massive goal for her

Սոֆյան խոստովանել է, որ մանկության տարիներին տղայական է եղել, սակայն հետագայում իր մոտ ավագ քրոջը նմանվելու ցանկություն է առաջացել։ Այնուամենայնիվ, Նիկոլը սովորեցրել է նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա ու հավատարիմ մնալ սեփական ոճին։

Սոֆյան

Fifty per cent of my interest in fashion is Nicole, she said. She’s taught me to be myself with my style

Նիկոլը

Սոֆյան հասցրել է որոշակի հաջողություններ ունենալ մոդելային ասպարեզում, թեպետ իր առաջին քայլերն է անում մոդելային աշխարհում։ Վերջերս նա կարողացավ կամեո ստանալ Սամանտա Ռոնսոնի տեսահոլովակում, սակայն լավագույն առաջարկները դեռևս առջևում են։ Նա աստղային ծանոթությունների լայն շրջանակ ունի և Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիզի լավագույն ընկերուհին է։

Sofia is good friends with Kylie and Kendall Jenner and is often seen out shopping with them

Թվում է, թե այս աղջիկը ցանկանում է գերազանցել Քենդալ Ջենների ռեկորդը։ Այնուամենայնիվ, նա լավ հարաբերությունների մեջ է թե՛ Քենդալի, թե՛ Քայլիի հետ և հաճախ նրանց հետ միասին դուրս է գալիս գնումների։

Sofia, 16, pictured out and about with Kylie Jenner

Քայլին ու Քենդալը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել