Ուստի դու, ո՛վ մարդ, որ դատում ես ուրիշներին, արդարացում չունես, որովհետև ինչ բանով որ դատում ես ընկերոջդ, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ նույն բաները դու էլ ես գործում, դու, որ դատում ես նրան։ Գիտենք, որ Աստված ճշմարիտ դատաստանով է դատելու նրանց, ովքեր այսպիսի բաներ են անում։ Արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես այսպիսի բաներ անողներին, բայց դու ինքդ նույն բաներն ես անում, կարծում ես զե՞րծ ես մնալու Աստծու դատաստանից։ Կամ արհամարհո՞ւմ ես նրա անչափ քաղցրությունը, ներողամտությունն ու համբերատարությունը, երբ գիտես, որ Աստծու քաղցրությունն է, որ քեզ ապաշխարության է տանում։ Քո կարծրությամբ և չզղջացող սրտով դու միայն բարկություն ես դիզում քեզ համար, երբ

Աստծու բարկության օրը գա, և հայտնվի նրա արդար դատաստանը, որովհետև
Աստված հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. նա հավիտենական կյանք է տալու նրանց, որոնք բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք ու պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ է վերապահելու նրանց, որոնք, հակառակությունից տարված, չեն հավանում ճշմարտությունը, այլ մնում են անիրավության մեջ։ Նեղություն ու տառապանք է սպասում բոլոր նրանց, որոնք չարիք են գործում. նախ՝ հրեային և ապա՝ ոչ հրեային, 10 իսկ փառք ու պատիվ և խաղաղություն բոլոր նրանց, որոնք բարիք են գործում, նախ՝ հրեային և ապա՝ ոչ հրեային, որովհետև Աստված խտրություն չի դնում մարդկանց միջև:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 2:2-11)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել