Ես զարմանում եմ, երբ տեսնում եմ շատերին, որոնք համարյա ամեն ինչով ապահովված են ու բողոքում են անապահով ապրելուց, ես զարմանում եմ, երբ գրպաններում ամենաքիչը 1000 դոլար գումար կա, ու տրտնջում են փող չունենալուց, այն էլ այն դեպքում, երբ ես համարյա 15 տարի է, ինչ աշխատավարձ չեմ ստացել, թեպետ գործազուրկին ի՞նչ աշխատավարձ: )) Ես զարմանում եմ, երբ մարդկանց այն տեսակն, ովքեր ամբողջ օրը քաղաքում չեն, ավելին՝ երկրում չեն և բողոքում են, որ այս տարի հնարավորություն չեն ունենա հանգստի մեկնելու: Շատ անգամ լռում եմ, երբեմն մեկ-երկու բառ ընկերական հակառակվում, վիճում, միանգամից երեսիս են նետում, որ ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, չեմ հասկանա իրենց, ախր այ... ձեր ցավը տանեմ, դուք իմ ծախսերի ու ցանկությունների չափը գիտե՞ք, դուք իմ հոգսերն ու նպատակներն ունե՞ք, դուք իմ չափ «երեխաներ», «ծնողներ», «տատիկներ ու պապիկներ» ունե՞ք, լավ, սա մի կողմ...
Ես հասկանում եմ, արդեն ավելի շատ հասկանում բոլոր գնացողներին, առաջվա համեմատ հիմա վատ աչքով չեմ նայում նրանց, ես հասկանում եմ, որ արդեն հերիք է, մեզ ձեռք են առնում, ամեն վայրկյան թալանում ու ամեն ինչ թանկացնում, որ լկտիությունն ու աղքատությունը չափ ու սահման չեն ճանաչում, որ Երկիրս, սիրտս կտոր-կտոր են լինում, որքան էլ փորձում եմ չհավատալ, բայց, ցավոք, փաստ է՝ դատարկվում:
Բայց գոնե, սոցիալական միջին վիճակ ունեցողներ ջա՛ն, մի փոքր ավելի շատ Սիրեք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մի բողոքե՛ք...
Մնացե՛ք, ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ, Շնորհակալ լինենք ԱՍՏԾՈւՆ եղածի համար, որպեսզի եղածն էլ չկորցնենք, ՀԱՄԲԵՐԵ՛ՆՔ, ու ամեն ինչ, վստահեցնում եմ, իր տեղը կընկնի, և ՀՐԱՇՔ կլինի:
Հ.Գ. Հիվանդ, վիրավոր, նեղված, տառապած, թալանված, սննկացած «ԸՆԿԵՐՈՋԸ» միայնակ չեն թողնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել