nokia-1280Նախորդ գրառումներում Knew-all.com-ը արդեն անդրադարձել էր Անդրոիդի 10 գաղտնի կոդերին և Սամսունգի 7 գաղտնի կոդերին: Այդպիսի կոդեր ունեն նաև Նոկիա (Nokia) ֆիրմայի հեռախոսները: Այդ կոդերի շնորհիվ  Նոկիան թույլատրում է օգտատերերին մուտք գործել հեռախոսի ինժեներական մենյու: Վերջինիս շնորհիվ հնարավոր է կատարել այնպիսի գործողություններ, որն անհնար է հեռախոսի կարգավորումներից…

1.Հնարավոր է, որ այս կոդերը ոչ բոլոր Նոկիա հեռախոսների վրա աշխատեն։

2.Նախքան կոդը հավաքելն ուշադիր կարդացեք և հասկացեք, թե ինչ գործողություն է անելու այդ կոդը։

1) *#06# (Ցույց է տալիս ՄԲՍԻ կոդը (Միջազգային Բջջային Սարքավորումների Ինքնությունը)) вывод IMEI-кода (International Mobile Equipment Identity)

2) *#0000# (Ցույց է տալիս հեռախոսի մոդելը, ծրագրային տարբերակը, թողարկման ամսաթիվը և կախված մոդելից տարբեր այլ տարբերակներ: Այս կոդով կարելի է համոզվել հեռախոսն օրիգինալ գործարանային թողարկում է, թե՝ ոչ…)

3) *#92702689# (Ցույց է տալիս հեռախոսի ընդհանուր օգտագործման ժամանակը, ՄԲՍԻ (IMEI) կոդը,թողարկման ամսաթիվը, գնման ամսաթիվը (հնարավոր է փոխել միայն 1 անգամ), վերանորոգման ամսաթիվը (եթե վերանորոգված է գործարանում) և այլ տեղեկություններ հեռախոսի մասին…)

4) *#7370# (Հեռախոսի կարգավորումները բերվում են գործարանային կարգավիճակի, բոլոր կարգավորումները դառնում են սկզբնական, բոլոր ֆայլերը, կոնտակտները և այլ նյութերը ջնջվում են, եթե կոդը հավաքելուց հետո գաղտնաբառ կպահանջի հավաքեք 12345, եթե օգտագործողի կողմից փոփոխված չէ…)

5) *#7780# (Հեռախոսի կարգավորումները բերվում է գործարանային կարգավիճակի, բոլոր կարգավորումները դառնում են սկզբնական, բոլոր ֆայլերը, կոնտակտները և այլ նյութերը պահպանվում են: Եթե կոդը հավաքելուց հետո գաղտնաբառ կպահանջի հավաքեք 12345, եթե օգտագործողի կողմից փոփոխված չէ…)

6) *#2820# (Ցույց է տալիս հեռախոսի Բլյութութ (Bluetooth) հասցեն…)

7) *#62209526# (Ցույց է տալիս ՄԱՔ հասցեն  (MAC-адрес WLAN)…)

8)*3370#  (Բարձրացնում է հեռախոսի ձայնը, (Միանում է ԸԱԳ (EFR) ռեժիմը)…)

#3370#  (Ձայնային կարգավորումները բերվում է նախնական վիճակի (Անջատվում է ԸԱԳ (EFR) ռեժիմը)…)

9) *3370# (Միանում է մի ռեժիմ, որը հնարավորություն է տալիս հեռախոսի մարտկոցն օգտագործել ավելի երկար (հեռախոսի մեջ ներդրված մարտկոցի հաշվին)…)

#3370# (Անջատվում է մարտկոցի օգտագործումն երկարացնող ռեժիմը…)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել