Ոգելից խմիչքի չարաշահումը կարող է.
ա) ներշնչել Ձեզ այն միտքը, որ Դուք հրաշալի երգում եք,
բ) ստիպել Ձեզ` բազմիցս կրկնելու ընկերներին, որ սիրում եք իրենց,
գ) ներշնչել վստահություն, որ Դուք շշուկով եք խոսում,
դ) համոզել Ձեզ այն բանում, որ ողջ շրջապատը մեռնում է այն բանի համար, որ համակ ուշադրությամբ անընդմեջ ու ժամերով լսի Ձեր մտքի գոհարները,
ե) հիշեցնել Ձեզ, որ պարտավոր եք գիշերվա ժամը 4-ին զանգել ու մեռնել այն մարդու ջանին, ում մասին քիչ առաջ խոսում էիք համակ ուշադրությամբ Ձեզ լսողի հետ,
զ) պարտավորեցնել Ձեզ, աջուձախ խոստումներ տալով, հաջորդ օրվանից без պրаբլեմ բոլորի խնդիրները լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել