Հին Հունաստանի պատմությունն ուսումնասիրելիս ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ օգտագործում են հույն պատմիչների գործերը (Հերոդոտոս, Թուկիդիտես և այլն), Հին Հռոմի պատմությունն ուսումնասիրելիս` հռոմեացի պատմիչների գործերը` (Պլուտարքոս, Տակիտոս և այլն), Կիևյան Ռուսիայի պատմությունը` ռուս տարեգիրների գործերը (Իլարիոն, Նեստոր և այլն): Սակայն երբ անհրաժեշտ է ուսումնասիրել Հայոց պատմությունը, մեր որոշ սիրողական մակարդակի «ուսումնասիրողներ», видете ли, Մովսես Խորենացուն կամ Ղազար Փարպեցուն լայեղ չեն ուզում անել: Այդ մտածողությունը երկու երևույթի հետևանք է, մեկը` օտարամոլության, այդ դեպքում չեն հարգում սեփական ազգի պատմիչների խոսքը և փորձում հավատալ միայն օտար հեղինակների տեղեկություններին կամ էլ ինքնագոհության` սահմանակցված տգիտության հետ, երբ ՈՍԿԵԴԱՐԻ պատմիչները սխալ են, իսկ իրենք խորաթափանց «գիտնականներ» են, որ հայտնաբերել են դարերի խորքում թաքնված իմաստությունները: Հերի´ք բռնաբարեք պատմությունը, բա´վ է, զբաղվե´ք ավելի օգտակար գործերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել