Արդեն 22 տարի նա մեզ հետ չէ, սակայն նա միշտ կմնա: Կմնա իր դերերով, իր ասմունքով, իր ձայնով, իր թախծոտ աչքերով և վերջապես իր Հանճարով՝ պարզապես Ֆրունզ լինելով: Սրանք բացառիկ կադրեր են, որոնք պահպանվել են մեր տեսադարանում: 25-ը ՄԱՐՏԻ, 1993 թվական: 9 ամիս հետո նա հեռացավ մեզանից: Մութ ու ցուրտ պայմաններում նկարահանում էինք Թատրոնի միջազգային օրվան նվիրված հաղորդում: Պարզվեց, որ Մհեր Մկրտչյանը հիվանդանոցում է: Արտավազդ Եղոյանը, Կարեն Քոչարյանը և օպերատոր Սարգիս Մկրտչյանն այցելեցին նրան: Հրաժարվեց խոսելուց, առողջականը լավ չէր: Այդ օրվանից մնացին այս երկուս ու կես րոպեն, որոնք որսաց մեր թաքնված տեսախցիկը: Սակայն ուշադիր հետևելով՝ դուք էլ կնկատեք, թե ինչպես է Հանճարը զգում նույնիսկ պայուսակում պահած տեսախցիկը: Այս կադրերը ներկայացվում են առաջին անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել