Մայիսյան մեր հաղթանակների մասին կարդում եմ ստատուսներ, վերլուծություններ և, մեր մեջ ասած, հոգնեցի շատեր դատարկ փիլիսոփայությունից: 
Եթե ամեն մարդ իր տեղում իր գործը լավ անի, ամեն ինչ էլ շատ լավ կլինի: Ամեն մասնագետ իր ոլորտում է մասնագետ: Տեղափոխես մեկ ուրշ ոլորտ, կդառնա փինաչի: Հանգիստ թողեք մեր ազգի փառահեղ անցյալը և ձեր գործով զբաղվեք: Ջուր մի՛ լցրեք ներքին և արտաքին թշնամու ջրաղացին՝ կեղծելով մեր պատմությունը: Այն հաճախ կրկնվում է: Պատմությունը սիրում է ապտակել այն ազգերին, ովքեր դասեր չեն քաղում, չեն վերաիմաստավորում և վերաարժևորում սեփական անցյալը:
Հ.գ. Ավարայրը, Սարդարապատը և Արցախյան ազատամարտը մեր պատմության փառահեղ հաղթանակներից են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել