Բավականին տհաճ երևույթ է, երբ այս կամ այն պետական աշխատողն իրեն ամենակարող է զգում: Էլ ավելի անընդունելի է, երբ խոսքը գնում է ՊՆ աշխատակցի մասին:
Մասնավորապես՝ կայքերից մեկն անդրադարձել էր մի երիտասարդի, ով առանց ամրագոտու և ծխախոտի առկայությամբ երթևեկում էր ՊՆ համարանիշներով: 
Երկու օրենքի միաժամանակ խախտում ՊՆ աշխատակցի կողմից: Սա անթույլատրելի վարքագիծ է, նամանավանդ պետական աշխատակցի կողմից:
Կարծում եմ՝ տեղին կլինի դաստիարակչական աշխատանք անցկացնել վերը նշված երիտասարդի հետ: Պետք է բացատրել, որ ՊՆ համարները ոչ արտոնություն են և ոչ էլ ամենաթողության «խորհրդանիշ»: 
Նման երիտասարդների «չարաճճիություններն» անմիջապես հարվածի տակ են դնում տվյալ պետական ապարատի հեղինակությունը:

Ազգային բարդույթ է... Պետհամարանիշներով վեր-վեր ցատկելը դարձել է ազգային բնավորության գիծ:
Մենք ցանկանում ենք ապրել օրենքով երկրում, և եթե ցանկանում ենք ունենալ օրենք հարգող ժողովուրդ, ապա առաջին հերթին պետք է սկսենք մեզանից: Թող հաստլիկի դեպքը բացառություն լինի, և բոլոր պետական մարմինները հետևողական լինեն իրենց աշխատակիցների վարքի հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել