Մի քանի օր առաջ աշխարհի ամենակոռումպացված 10 երկրներին անդրադառնալուց հետո այսօր կներկայացնենք աշխարհի ամենակոռումպացված ոստիկանական ուժերը:
Հաճախ իրավապահները հանուն անձնական շահի չարաշահում են իրենց իշխանությունը, օրինակ՝ կաշառքի դիմաց դադարեցնում հանցագործության հետաքննությունը, հանցագործի հետապնդումները կամ կալանավորումը: Որոշ դեպքերում ոստիկանների աշխատավարձը ցածր է, և նրանք ցանկանում են հավելյալ գումար վաստակել, ինչևէ, սա չի կարող արդարացնել կաշառակերության հանցավոր երևույթը:

 10  Պակիստան

Միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Պակիստանի ոստիկանությունն ամենակոռումպացված հաստատություններից մեկն է երկրում: Երկրի բնակիչների համոզմամբ՝ ոստիկանությունը Պակիստանի կառավարության ամենակոռումպացված սեկտորն է: Ոստիկանությունն այստեղ այնպիսի հանցանքներ է կատարում, ինչպիսիք քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները, կաշառակերությունը և անմեղ քաղաքացիների ձերբակալություններն են:

 9  Ռուսաստան

Ռուսական կառավարությանն օտար չէ կոռուպցիան, հատկապես ոստիկանական ուժերում: Վերջին տարիներին բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել ռուսական ոստիկանության կողմից կատարված հանցագործությունների և կաշառակերության մասին: Ոստիկանության կոպիտ պահվածքը, կաշառակերությունն ու անմեղ քաղաքացիներին ձերբակալելը ռուսական ոստիկանության հանցագործությունների մի մասն է միայն:

 8  Սուդան

Սուդանը բազմաթիվ պատճառներով ամենակոռումպացված երկրներից մեկն է աշխարհում: Երկրի նախկին նախագահ Օման Ալ-Բաշիրը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության մեջ, իսկ երկիրը շարունակում է տուժել կոռումպացված ոստիկանության պատճառով: Ոստիկաններն այստեղ կաշառք են վերցնում քաղաքացիներից իրենց եկամուտն ապահովելու համար: Սուդանի ոստիկանությունը հազվադեպ է պայքարում հանցավորության դեմ կամ հետաքննություն անցկացնում, փոխարենը նրանք պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր բողոքում են ոստիկանության իշխանության չարաշահումից ու նրանց կատարած աշխատանքի անարդյունավետությունից:

 7  Աֆղանստան

Most Corrupt Police Forces

Աֆղանստանում կոռուպցիան ոչ միայն ոստիկանության և հանցագործների կամ քաղաքացիների միջև է իրականացվում, այլև վխտում է հենց ոստիկանական ուժերի ներսում: Հայտնի է, որ աֆղանական ոստիկանությունը գումար է շորթում քաղաքացիներից ու բռնություն կիրառում նրանց նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում:

 6  Սոմալի

Most Corrupt Police Forces

Պատերազմից ծվատված երկիրը շարունակում է մեծ դժվարություններ կրել: Սոմալին ամենավտանգավոր բնակավայրերից մեկն է աշխարհում: Ոստիկանությունն այստեղ խիստ կոռումպացված է, քանի որ աշխատակիցները վարձատրություն չեն ստանում: Սոմալիի ոստիկանությունը հաճախ ինքն է ներգրավված հանցագործություններում, այդ թվում՝ գողության, դրամաշորթության, կաշառակերության ու քաղաքացիների իրավունքների խախտման մեջ:

 5  Իրաք

Իրաքյան ոստիկանական համակարգում գործող կոռուպցիան երկար տարիների պատմություն ունի: Չնայած տարբեր ֆոնդերի և վերապատրաստման ծրագրերի ջանքերին՝ կոռուպցիան շարունակում է գործել այստեղ: Ոստիկանությունը մասնակցում է առևանգումներին, փրկագների վճարումներին ու կաշառք վերցնում հանցագործներից ու քաղաքացիներից: Իրաքյան ոստիկանության աշխատանքն ահաբեկչության դեմ պայքարելու և քաղաքացիներին պաշտպանելու գործում անարդյունավետ է:

 4  Բուրմա

Հայտնի է, որ Բուրմայում ընդունված է, որ հանցագործությունների զոհերը պետք է վճարեն ոստիկանությանը՝ գործը հետաքննելու համար: Դրամաշորթությունն ու կաշառակերությունը տարածված են ոստիկանական համակարգում, որը չի պաշտպանում քաղաքացիների իրավունքները, իսկ Բուրման կառավարվում է ավտորիտար ռազմական ռեժիմի կողմից:

 3  Քենիա

Transparency International-ի անցկացրած հարցման համաձայն՝ Քենիայի բնակչության 92 տոկոսը տեղի ոստիկանական համակարգը կոռումպացված է գնահատել, և նրանցից շատերը նշել են, որ վերջին 12 ամիսների ընթացքում կաշառել են ոստիկանությանը: Քաղաքացիները ոստիկանությանը վճարում են տարբեր ծառայություններից օգտվելու համար, ինչպես օրինակ մաքսատունն է, առողջապահական, կրթական, ոստիկանական համակարգերը և այլն:

 2  Մեքսիկա

Մեքսիկական ոստիկանությունն օր օրի ավելի ու ավելի կոռոմպացված ու հանցավոր է դառնում: Հանցավորության մակարդակը Մեքսիկայի ողջ տարածքում շարունակում է աճել, իսկ ոստիկանության աշխատակիցները ցածր վարձատրության պատճառով փող վաստակելու այլ միջոցների են դիմում՝ կաշառվելով ու հանցագործների հետ համագործակցելով: Ոստիկանությունը հաճախ անտեսում է հանցագործությունների մասին ստացած տեղեկությունները կամ անմեղ քաղաքացիներին ձերբակալում սեփական կեղտոտ գործերը կոծկելու նպատակով:

 1  Հայիթի

Աշխարհի ամենակոռումպացված ոստիկանությունը Հայիթիում է գտնվում: Վերջին տարիներին Հայիթիի ազգայի ոստիկանությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքներն ու օրենքները՝ մասնակցելով առևանգումներին, թմրանյութերի թրաֆիքինգին ու բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել