Այս տարի՝ մայիսի 22-ին, հանրապետության հազարավոր շրջանավարտների հետ միասին դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Էջմիածին քաղաքի «Էօռնեկյան» դպրոցի 27 սաներ:

«Էօռնեկյան» դպրոցը գործում է 2009 թվականից և կրում գործարար և բարերար, Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ արգենտինահայ Էդուարդո Էօռնեկյանի անունը: Ամեն տարի յուրաքանչյուր աշակերտի հաշվին Էդուարդո Էօռնեկյանի կողմից փոխանցվում է որոշակի գումար, որը շրջանավարտը դպրոցն ավարտելուն պես կարող է տնօրինել իր հայեցողությամբ: Գումարի տրամադրման նպատակը շրջանավարտներին ապագա ավելի լայն ուսման հնարավորություններով ապահովելն է: Այդ հնարավորություններն ավելի են ընդլայնվում Կոնվերս Բանկի վճարային քարտերի շնորհիվ, որին հաշվեգրվում են գումարները: Այս տարի բանկի կողմից շրջանավարտներին գումարները հասանելի դարձան բանկի կողմից տրամադրված Visa ISIC ուսանողական վճարային քարտերով: 

«Յուրաքանչյուր մարդու համար Վերջին զանգի օրը կյանքի ամենահիշարժաններից մեկն է, - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, - այսօր շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին և մտնում կյանքի չափազանց հետաքրքիր մի փուլ: Նոր ճանապարհ է բացվում շրջանավարտների համար՝ լի նպատակներով, ձեռքբերումներով և տպավորություններով: Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ Կոնվերս Բանկի անունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել