Օրգանիզմի ճիշտ աշխատանքն ապահովելու համար չափազանց անհրաժեշտ է այն ապահովել բավարար քանակությամբ ջրով: Մենք  բազմիցս նշել ենք, որ օրգանիզմի նորմալ գործունեության համար օրական անհրաժեշտ է 2 լ ջուր:  Երբ մենք խախտում ենք այս չափը, մեզ ենթարկում ենք բավականին լուրջ հիվանդությունների ռիսկի:

Բազմաթիվ հետազոտություններն ու փորձերը ցույց են տալիս, որ եթե օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ ջրի քանակը, աճում է առողջության նկատմամբ լուրջ խնդիրների առաջացման վտանգը, և սա վերաբերում է հիմնականում նրանց, ովքեր զբաղվում են սպորտով: Ամենից հաճախ հանդիպող հիվանդությունները ջրի պակասի դեպքում սովորաբար կապված են երիկամների հետ: Բացի այդ, կարող են մարսողության և արյան շրջանառության խնդիրներ առաջանալ:

Ջրի պակաս օգտագործումից կարող է առաջանալ նաև ուժեղ գլխացավ (միգրեն), այն պատճառով, որ ուղեղը և աչքերը չեն ստանում բավարար քանակությամբ ջուր: Այս օրգանների ոչ բավարար խոնավացումը կարող է հանգեցնել աչքի հետին պատի ուժեղ բորբոքային պրոցեսի, ինչն էլ իր հերթին կարող է բերել տեսողության կորստի: Ոչ բավարար խոնավության ախտանիշներն են ջղաձգությունը, ուժեղ գլխացավը, հոգնածության զգացումը, ուժասպառումը, ուժեղ մկանային ցավերը և տրամադրության անկումը:

Մարդիկ, ովքեր ապրում են ակտիվ և հագեցած կյանքով, աշխատանքի վայրում, թե մարզասրահում պետք է ավելացնեն ջրի քանակն ու օգտագործման հաճախականությունը՝ չսպասելով ծարավելուն, չէ՞ որ ջրի ոչ բավական քանակը կարող է առաջացնել գլխացավեր, շարժունակության աստիճանական կորուստ, միզապարկի և աղիքների քաղցկեղ, ինչպես նաև ֆիզիկական ու մտավոր ունակությունների անկում:

Ինչո՞ւ է ջուրն այդքան կարևոր մարսողության համար

Ջուրը վճռորոշ դեր է խաղում աղիքների ճիշտ աշխատանքի համար: Հեղուկի պակասը դանդաղեցնում է մարսելու պրոցեսը, ինչն էլ կարող է դառնալ փորկապության պատճառ: Եթե այն տևական բնույթ է կրում, աղիքներում առաջանում է բորբոքում և ցավ: Ավելի ծանր դեպքերում զարգանում է ինֆեկցիա, որը կարող է կոլիտ առաջացնել:

Ինչպե՞ս է ջուրն օգնում կանխազգալ հիվանդությունը

Արտրիտ

Ինչպես մենք գիտենք, արտրիտն առաջանում է հոդային աճառների կամ հյուսվածքների վնասման հետևանքով, որոնք պատասխանատու են շարժումների ժամանակ թուլացնելու ոսկորների շփումը: Արտրիտի առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, և ավելին, դեռ չկա  դեղորայք, որ կարող է բուժել այն, այդ պատճառով արտրիտի դեպքում նշանակում են ընդամենը հակաբորբոքային, ինչպես նաև ցավը մեղմող դեղեր: Այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են այդ հիվանդության հետ, պետք է իմանան, որ պատճառը կարող է լինել օրգանիզմի ջրային ոչ ճիշտ բալանսը: Հոդային աճառները պարունակում են մեծ քանակությամբ ջուր, ինչը թույլ է տալիս նրանց խոնավացնել հոդերը և կանխել ոսկորների շփումը, այսպիսով փափկեցնում են շարժումները և կանխում արտրիտին բնորոշ խնդիրները:

artrit

Լյումբագո

Օրգանիզմի ջրային ճիշտ բալանսը անհրաժեշտ է նաև ողնաշարի ցավերը կանխելու  և արտրիտից առաջացած խնդիրները լուծելու համար. ողնաշարային աճառներին խոնավություն է անհրաժեշտ իրենց գործառույթներն իրականացնելու և ողնաշարային սկավառակների շփումը կանխելու համար:

Միգրեն

Շատ դեպքերում միգրենը ջրային ոչ ճիշտ բալանսի հետևանք է. դրա պատճառով օրգանիզմը կորցնում է ջերմաստիճանը կարգավորելու հատկությունը, որի հետևանքով արյունատար անոթները սեղմվում են, ինչն էլ առաջացնում է ուժեղ գլխացավ: Եթե դա տեղի է ունենում, պետք է խմել մեկ բաժակ սառը ջուր՝ մարմնում ներսի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով: Եթե օրգանիզը կանոնավոր և ճիշտ խոնավանում է, միգրենի առաջացման հավանականությունը շատ փոքր է (եթե, իհարկե, նրա պատճառը հենց ջրային ոչ ճիշտ բալանսն է):

Migren´

Դեպրեսիա և խրոնիկ հոգնածություն

Հիմնականում դեպրեսիան տեղի է ունենում անընդհատ սթրեսի հետևանքով, որն արդյունք է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական բնույթի մի շարք խնդիրների, որոնց հետ մենք բախվում ենք ամեն օր: Դեպրեսիային սովորաբար ուղեկցում են տխրությունն ու էներգիայի և ուժերի անկումը, որոնց պատճառ կարող է լինել օրգանիզմում ջրի անբավարարությունը: Սովորաբար ջրի կարիք ամենից շատ ունի ուղեղը, ինչի աշխատանքի համար անհրաժեշտ է էլեկտրական էներգիա, որը գեներացվում է օրգանիզմում:  Այնպես որ, եթե մենք չենք ստանում բավարար ջուր, մեր մարմինը չի կարող արտադրել ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ինչի պատճառով էլ զգալիորեն կնվազի նրա գործունեության արդյունավետությունը:

depressiya

Մի՛ մոռացիր

Ամփոփելով այս ամենն՝ անհրաժեշտ է մեկ անգամ էլ ընդգծել, որ օրգանիզմի ջրային ճիշտ բալանսն ամենապարզ ու արդյունավետ միջոցն է օրգանները պահել առողջ և դրանով իսկ ապրել լիարժեք ու հանգիստ կյանքով: Դրա համար ընդամենը պետք է հիշել. միշտ վերցնել մեկ շիշջուր: Եթե ցանկանում եք երկար տարիներ պահպանել կյանքի բարձր որակն ու առողջությունը՝ անկախ տարիքից, մեկընդմիշտ հիշե՛ք այս խորհուրդները:

Ջուր խմելու 10 պատճառները.

1.Ջուրը երիտասարդացնում է մաշկը։

2.Ջուրն օրգանիզմից հեռացնում է տոքսինները։

3.Ջուրը նվազեցնում է ինֆարկտի ռիսկը։

4.Ջուրը բնական քսուկ է հոդերի համար։

5.Ջուրը վերականգնում է էներգիան։

6.Ջուրն անհրաժեշտ է մարսողությանը։

7.Ջուրը նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկը։

8.Ջուրը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը։

9.Ջուրն այրում է ճարպերը։

10.Ջուրը լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել