Lina Ayoubi, aka The Aussie Kim Kardashian, earns up to $600 per day doing wedding make up, according to A Current Affair

Լինա Այուբին սիրում է շվայտ կյանքով ապրել։ Նա հաճախ իր ճոխ կյանքի լուսանկարները հրապարակում է «Instagram»-ում, որտեղ ավելի քան 18,000 հետևորդ ունի։ Այս աղջկա խելքն իրենը չէ սելֆիներ լուսանկարելու համար։

Ամենատարօրինակն այն է, որ նա աղքատության նպաստ է ստանում կառավարությունից, թեպետ օրը 600 դոլար է վաստակում՝ աշխատելով իբրև հարսանեկան դիմահարդար։

The single mother sold her Altona North home in April for $680,000

Լինան թաքցնում է իր եկամուտի չափը՝ նշելով, որ շաբաթական առավելագույնը 75 դոլար է աշխատում։ Եթե նրա խոսքերն իսկապես ճիշտ են, ապա որտեղի՞ց նրան շքեղ «Mercedes Benz» մեքենան, սեփական նավն ու այն բոլոր թանկարժեք զարդերը, որոնք նա առանց ամաչելու ցուցադրում է իր ինստագրամյան էջում։

 She tells Centrelink she only earns $75 per week and then claims $600 in single parenting benefits

Լինայի «Mercedes Benz SLK200»-ը մոտ 100,000 դոլար արժե։ Ապրիլ ամսին նա վաճառեց իր սեփական տունը 680,000 դոլարով։

The property boasted four bedrooms, two bathrooms and open plan living, 12 kilometres from Melbourne CBD

Նա, անշուշտ, աղքատության նպաստով չէր կարող այդքան թանկարժեք բնակարան ձեռք բերել։ Հաճախորդների խոսքերով՝ դիմահարդարման մեկ ժամի համար Լինան նվազագույնը 100 դոլար է վերցնում։ Նա ոչ միայն աղքատության, այլև միայնակ մոր նպաստ է ստանում։

Ms Ayoubi shared an image of her Mercedes Benz SLK200 to social media the same day she sold her home

Ավելի քան 5 տարի է, ինչ Լինան դիմահարդարման բիզնես ունի։ Նա իր դիմահարդարման ձիրքը կիրառում է ոչ միայն իր հաճախորդների, այլև իր վրա՝ փորձելով հնարավորինս ընդգծել հայտնի ռիելիթի աստղ Քիմ Քարդաշյանի հետ ունեցած իր նմանությունը։ Լինան ասում է, որ իր և Քիմի միջև առկա արտաքին նմանություն օգնում է իրեն ավելի շատ հաճախորդներ գրավել։ Դրամական հարցերում նա կարծես Քիմից էլ ճարպիկ է, սակայն ի տարբերություն Քիմի՝ նա անազնիվ միջոցներով է փորձում հարստանալ։ 

Իր հայրենիքում նրան հաճախ կոչում են «Ավստրալիայի Քիմ Քարդաշյան»։ Երբ «Daily Mail»-ի ավստրալիական բաժինը փորձեց կապ հաստատել նրա հետ, նա պատասխանեց, որ շատ զբաղված է և հետ կզանգի, երբ ազատ ժամանակ ունենա։

Ms Ayoubi reportedly charges $100 for a one hour session and specialises in wedding make up

Կարծես նա ինքն էլ հեռուստաաստղ դառնալու հավակնություններ ունի։ Երեքշաբթի օրը «Channel 9» հեռուստաալիքով նրա մասին հաղորդում է հեռարձակվելու: Աստված գիտե, թե էլ ինչ բացահայտումներ կլինեն այս հաղորդման ընթացքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել