1800-ականների երկրորդ կեսից մինչև 1900-ականներ եվրոպացիները «մարդկանց կենդանաբանական այգիներ»  կամ  «մարդաբանական այգիներ»  էին հիմնում այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք էին Փարիզը, Համբուրգը, Բարսելոնան, Լոնդոնը, Միլանը, Վարշավան ու Նյու Յորքը:  «Մարդաբանական այգիներն» իրենցից մարդկանց ցուցահանդես էին ներկայացնում, որտեղ սպիտակամորթներն այցելում էին ցուցադրության հանված սևամորթներին տեսնելու համար: Սևամորթները հաճախ ճաղերի հետևում կամ վանդակներում էին պահվում այնպես, ինչպես այսօր կենդանիներն են պահվում կենդանաբանական այգիներում:

Որոշ դեպքերում մարդկանց առևանգում ու բռնությամբ էին այստեղ բերում, երբեմն էլ սևամորթներն իրենց սեփական համաձայնությամբ էին գալիս որոշակի վճարի դիմաց: Հաճախ այս մարդկանց դաժանորեն էին վերաբերվում և պահում էին ինչպես բանտարկյալների, լավ չէին կերակրում և սարսափելի պայմաններում էին պահում:

Կառլ Հեգենբեքը համարվում է կենդանաբանական այգիների հիմնադիրը, սակայն քչերը գիտեն, որ նա նաև առաջին մարդն է, ով «մարդաբանական այգիներ» է հիմնել 1889թ-ին՝ Չիլիի կառավարության թույլատրությամբ Սելքնամ ցեղի 11 մարդկանց Եվրոպա տեղափոխելով ու նրանց ճաղերի հետևում ցուցադրության հանելով՝ սպիտակամորթներին զվարճացնելու համար:

Ստորև ներկայացնում ենք այս ահասարսուռ երևույթը փաստավավերագրող մի քանի լուսանկարներ:

Բելգիայի Բրյուսել քաղաքում սպիտակամորթ հանդիսատեսի կողմից կերակրվող սևամորթ երեխան  

Ֆրանսիայի «մարդաբանական այգիներից» մեկը

human-zoo03

20-ամյա հարավաֆրիկացի աղջիկը, ով հայտնի էր Սարա Սարթջի Բարթման անունով, ցուցադրության էր հանվել Փարիզի «մարդաբանական այգում»՝ իր՝ ստեատոպիգիա կոչվող գենետիկական ֆիզիկական առանձնահատկությունների համար: Մարդիկ գալիս էին տեսնելու նրա և մյուս սևամորթ մերկ կանանց ուռուցիկ հետույքն ու առանձնահատուկ կազմվածքը:

Ֆրանսիայի այսպես կոչված «Նեգրո գյուղը», որտեղ սևամորթներին ցուցադրության էին հանում՝ համեմատելով կենդանիների հետ:

human_zoos_or_negro_villages

Ֆրանսիայի «մարդաբանական այգիներից» մեկը

 negro village

Human-Zoo-or-Negro-Village

Mother with her child

Նյու Յորքի «մարդաբանական այգում» կոնգոցի Օտա Բենգայի տարածքի դարպասի մոտ տեղադրված նշանին գրված էր. «23 տարեկան, հասակը՝ 1,5 մետր, քաշը՝ 47 կգ: Բերվել է Աֆրիկայի Կոնգոյի անկախ պետության Կասայի գետի շրջանից դոկտոր Սեմյուել Վերների կողմից: Ցուցադրության է հանվում ամեն օր՝ կեսօրից հետո, սեպտեմբեր ամսվա ընթացքում»:

Ota Benga

woman and child

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել