Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում ընթանում են լսումներ 2014 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ. ներկայացվում էր ՀՀ Կառավարության և առընթեր մարմինների «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Հարկ է նշել, որ այս լսումները շատ կարևոր են խախտումների, ապօրինությունների հայտնաբերման տեսանկյունից: Բայց արի ու տես, որ մեր «ժողովրդասեր» ընդդիմության ներկայացուցիչներն ավելի կարևոր գործեր ունեն, և նրանց մեծամասնությունը չի բարեհաճում ներկա գտնվել սույն լսումներին: Ընդդիմությունից ներկա էին ընդամենը 8 պատգամավոր` 6-ը ԲՀԿ-ից, 1-ը ՕԵԿ-ից և 1-ն էլ ՀՅԴ-ից:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերին չի հետաքրքրում ոչ ԱԺ-ն, ոչ Կառավարությունը ու մեծ հաշվով ոչ էլ երկիրը:

Հուսանք, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք այնպիսի ընդդիմություն, ով հետաքրքրված կլինի երկրի խնդիրների լուծմամբ: Եթե նմանատիպ կարևոր հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունն իր տեղում չէ, ապա ի՞նչ երեսով են վաղը կանգնելու և խոսելու բյուջեի ոչ ճիշտ պլանավորման, խախտումների ու այլ հարցերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել