Ասելով լեդի՝ հասկանում ենք կանացի կերպար` իր բոլոր կատարյալ դրսևորումներով:

Լեդին կնոջ այն տեսակն է, ում անդադար ցանկանում են բացահայտել:

Եթերային կնոջ այս տեսակի արտաքինը պետք է համահունչ լինի իր ներաշխարհի հետ. լեդիի կերպարն արհեստականորեն ներկայացնել հնարավոր չէ:  Այն կարելի է բացահայտել կամ կերտել բացառիկ կանանց մեջ:

Ահա այն հիմնական հատկանիշները, որոնք, ըստ իս, պետք է ունենա իսկական լեդին`

  • Ինքնատիպ և չափորոշված վարկանիշ
  • Ինտելեկտուալ միտք
  • Գրագետ խոսք
  • Ձայնային նուրբ և կանացի ինտոնացիա
  • Չափազանց կոկիկ և գրավիչ արտաքին
  • Ինքնավստահ կեցվածք
  • Առանձնահատուկ շարժուձև:PAZZINI

Ինչպե՞ս ճիշտ ընտրել գույն, երկարություն, սանրվածք և վերջապես ինչպե՞ս 

խնամել մազերը

Ինչպիսի՞ մազեր պետք է ունենա իսկական լեդին

Շատ կանայք և աղջիկներ երազել են երկար և գեղեցիկ մազերի մասին՝ մոռանալով, որ միայն մազի երկարությունը չէ, որ գեղեցիկ տեսք է հաղորդում։ Անգամ երկար մազերը կարող են լինել տհաճ, եթե դրանք խնամված չեն:

Իսկական լեդիի համար կարևորը մազի երկարությունը չէ, այլ խնամված, առողջ և առանց ճյուղավորված մազերը ունենալը:  Աղջիկները, ովքեր կարծում են, թե երկար մազերը կանացիության գրավականն է, հաճախ են մազերը ենթարկում զանազան փորձությունների, միայն թե չկտրեն դրանք. օրինակ՝ անհաջող երանգավորումներ, գունաբացումներ, թաց վիճակում անփույթ վարվելակերպ, այրող և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների կրառում տան պայմաններում: Այս ամենը դուրս է հիգիենայի կանոններից և կանացիության չափորոշիչներից:

Պետք է մազերը կտրել երկու ամիսը մեկ անգամ գոնե մեկ սանտիմետր երկարությամբ:

Կան մազերի ակտիվ աճին նպաստող խնամքի միջոցներ, որոնք ցանկալի է կիրառել: Օրինակ՝ մեր սրահում մենք ներկայացնում ենք Pazzini բրենդի Allynea խնամքի միջոցները՝ նախատեսված  հինգ տեսակ կառուցվածք ունեցող մազերի համար:

Ինչպե՞ս մազի գույն  ընտրել

Իսկական լեդին երբեք չի նախընտրում վառ և տարբեր գունային գամմաների մազեր: Լեդիի մազերը պետք է լինեն բնականին մոտ գույներ և ունենան երանգային ներդաշնակություն: Իհարկե, այնքան էլ հեշտ չէ ճիշտ մազի գույն ընտրել, քանի որ դա կախված է դիմագծերից, մազի որակից և կառուցվածքից, մաշկի գույնից և  ամենակարևորը՝ մարդու ինքնատիպությունից: Խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել արհեստավարժ ոճաբան-վարսահարդարի հետ:

Թուխ մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել  մազերի «տաք գույներ», օրինակ՝ մեղրագույն, շոկոլադի գույն՝ թույլ վարդագույնի արտացոլանքով: Երանգները չպետք է լինեն ցայտուն և աչք ծակող:

Մաշկի վրա պեպեններ ունեցող կանայք մազերը կարող են ներկել մեղրագույնի ցանկացած երանգներով: Այդ դեպքում մեղրագույնն առանձնահատուկ փայլ և ինքնատիպություն է հաղորդում:

Ինչպե՞ս սանրվածք ընտրել

Նեղ ճակատի և ընդգծված քթի առկայության դեպքում գերադասելի է բացել դեմքը կամ ճակատային մազափունջը կարճացնել քթի ծայրից:

Կարճահասակ կանայք չպետք է ունենան շատ եկար մազեր: Նախընտրելի է, որ մազերը լինեն ուսերին հավասար կամ ավելի կարճ:

Կլոր դեմքով կանանց մազերի շերտավոր փնջերը պետք է ընդգծել ծնոտից չորս մատ ներքև, իսկ գագաթային հատվածում մազերը պետք է լինեն ավելի կարճ:

Կլոր դեմքով կանանց մազերը կարելի է կտրել նաև երկար և սուր բակերով, որը պետք է տեսանելի լինի այտի երկայնքով: Գագաթային հատվածում կրկին պետք է ընդգծել կարճ մազափունջ, որը թվացյալ  կերկարացնի դիմագիծը:

Երկար դիմագիծ ունեցող կանանց մազերը, անկախ մազի երկարությունից, ծնոտի հատվածից պետք է ունենան կլորություն հաղորդող շերտեր:

Եթե լեդին օրվա ընթացքում չունի կարևոր հանդիպումներ, ինչպիսիք են օրինակ՝ գործնական հանդիպումները, նա կարող է ունենալ հարդարված և ազատ արձակած մազեր:

Եթե լեդին պատրաստվում է մասնակցել ընթրիքի, ապա անպայման պետք է ներկայանա հավաքած մազերով: Ազատ արձակած մեզերով ճիշտ չէ մոտենալ սեղանին, չէ՞ որ ճաշելիս դրանք կարող են թափվել ափսեի մեջ կամ ավելորդ շարժումների տեղիք տալ: Հիշենք նաև, որ սեղանի շուրջ լեդին իրավունք չունի դիպչել մազերին:

Ինչպիսի՞ դիմահարդարում ընտրել և ինչի՞ց խուսաբել

Դիմահարդարման մեջ ամենից հաճախ թույլ տվող սխալներից մեկը դրա՝ չափից ավելի օգտագործումն է:

Առօրյայում լեդիի դիմահարդարումը պետք է լինի մաշկի գույնին համահունչ և գրեթե աննկատ: Շպարի միջոցով հնարավոր է կոծկել մաշկի թերությունները, սակայն լեդին պետք է պայքարի այդ թերությունների դեմ ոչ թե շպարի այլ բնական միջոցներով:

Այտուցված կոկպերի դեպքում, կարելի դրանք մի փոքր մգացնել մուգ շագանակագույն ստվերաներկով  և ընդգծել թարթիչները:

Շուրթերն առօրյայում պետք է ընդգծել մուգ ծիրանագույնից մինչև բաց վարդագույնի տարբեր երանգներով: Լեդին օրվա ընթացքում շուրթերը մշակում է ոչ թե շրթներկով, այլ հատուկ միջոցներով:

Տատուաժի միջոցով, իհարկե, կարելի է շտկել որոշ թերություններ, բայց եթե դա արվում է զգուշորեն,  չափավոր այն էլ ակնհայտ կարիքի դեպքում: Տատուաժն արհեստական միջամտությունն է, որը պետք է անել շատ զգուշությամբ, քանի որ այն բավականին երկար է մնում և շտկել գրեթե անհնար է:

Լեդին իրավունք չունի սափրել հոնքերը և դիմել տատուաժի:

Լեդին իրավունք չունի իրեն սազող շուրթերը ներարկել, այն էլ այնքան, որ դա հասնի վուլգարության: Հիշեք, որ լեդին պետք է լինի հնարավորինս բնական և համեստ:

Շուրթերը կարելի է ներարկել միայն այն դեպքում, երբ դրանք շատ բարակ են կամ անհամաչափ: Այն էլ այդ դեպքում,պետք է ներարկել ոչ թե հավասարաչափ, այլ մասնակի՝ ընդամենը շտկումներ կատարելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել