Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության
և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ
ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին,
նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ
արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված
չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան,
ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։ Իրենք իրենց իմաստուն
համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու
մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող
պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի
ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին
ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-25)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել