Իտալացի լուսանկարիչ Էմանուել Սատոլլին լուսանկարում է Լատինական Ամերիկայից ԱՄՆ սահմանն անցնող ապօրինի ներգաղթյալների դիմանկարներն ու նրանց իրերը: Լատինական Ամերիկայից մարդիկ փորձում են ապօրինաբար անցնել ԱՄՆ սահմանը՝ Գվատեմալայից անցնելով Մեքսիկա: Չնայած ամերիկյան կառավարության ճնշումներին՝ Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանը շարունակում է բաց մնալ: Ոստիկանական պահակախմբերից ու անցակետերից փախչելով՝ միգրանտերը տեղի նարկոկարտելնեի կողմից վերահսկվող ճանապարհներն են բռնում:  ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունների տվյալներով՝ Սալվադորից, Գվատեմալայից ու Հոնդուրասից Նահանգներ մուտք գործել ցանկացող մարդկանց թիվն աճել է՝ հասնելով 68 տոկոսի: Մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 468 հազար մարդ է ձերբակալվել սահմանն անցնելու փորձի համար:

Լուիս Ալֆրեդո Պորտալես 43տ., Գվատեմալա: 28 տարի Կալիֆորնիայում ապրելուց հետո Պորտալեսին արտաքսել են մեքենան անսթափ վարելիս ձերբակալելուց հետո, իսկ հիմա նա փորձում է նորից վերադառնալ կնոջ ու չորս որդիների մոտ:

Կարլո Գոմես, 34տ., Գվատեմալա: Գոմեսը 10 տարի ապրել է Մայամիում մինչև հայրենիք արտաքսվելը: Նա կրկին ԱՄՆ սահմանն անցնելու փորձ է արել, սակայն ձերբակալվել է Մեքսիկայում:

Ռոջեր Սավոն Կուրտ, 40տ., Կուբա: Կուրտը սկզբում Կուբայից Կոլումբիա է մեկնել, այնուհետև ապօրինաբար անցել Գվատեմալա: Նա ցանկանում էր ԱՄՆ հասնել՝ «ամերիկյան հասարակության բարօրության համար» աշխատելու համար:

Ալֆրեդո Նունյես, 46տ., Սալվադոր: Նունյեսը ցանկանում է ԱՄՆ հասնել, սակայն դեմ չէ նաև Հյուսիսային Մեքսիկայում մնալ, որտեղ, ըստ նրա, նույնպես կարող է աշխատանք գտնել:

Դելմիս Հելգար, 32տ., Հոնդուրաս: Հելգարը շտապում է Հյուսթոն հասնել, որտեղ նրա անչափահաս դուստրը ժամանակավոր ապրում է հարազատների հետ այն բանից հետո, երբ նրա նախկին ամուսնուն արտաքսեցին Հոնդուրաս:

Կառլոս Հենովես, 32տ., Գվատեմալա: Հենովեսը ցանկանում է Նյու Ջերսիում ապրել, սակայն նրան դեռ չի հաջողվել անցնել ԱՄՆ սահմանը: Մեկ տարվա ընթացքում նրան 4 անգամ բռնել են Մեքսիկայի սահմանին:

Անդրես Սանչես, 42տ., Սալվադոր: Սանչեսն ապրել է Վիրջինիայի նահանգում, սակայն երկու տարի առաջ ոստիկանությունը նրա մեքենան կանգնեցրեց, ու արդյունքում նրան հետ ուղարկեցին հայրենիք: Այդ անգամ նա որոշել էր պայուսակ չվերցնել, որպեսզի տեղացու տպավորություն թողնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել